23:09 11.08.2018
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Արցախի» դեմ հանդիպումից հետո հայտնել է պաշտոնը լքելու մասին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումն էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել, և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի:
Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա:
Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ:
Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը, և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:
Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանն այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը:
Արամ Ոսկանյանի հետ ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...
11:30 24.06.2025
Հրդեհ անասնագոմումՀունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...