Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչվել է անթույլատրելի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Լոռիում առանձնակի դաժանությամբ սպանություն գործած ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչվել է անթույլատրելի

12:33 07.10.2022

2022 թվականի հունիսի 7-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Կ. Ք. – ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրելու մասին: Գրավի չափ էր սահմանվել 15 մլն դրամը, որը 2022թ.-ի հունիսի 16-ին վճարվել էր, և ամբաստանյալը ազատվել է արգելանքից:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ.-ի հունվարի 15-ին, որովայնի շրջանի հրազենային վիրավորումով, ձախ ականջի ամպուտացիայով և աջ ականջի կտրած վերքով, ագոնալ վիճակում Սպիտակի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1978 թ.-ին ծնված Գ․Մ-ն, որը, գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր Կ.Ք.-ն: Նախաքննության մարմնի` 2019 թ. հունվարի 18-ի որոշմամբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 7-ի որոշման դեմ մեղադրողի կողմից 2022թ.-ի հունիսի 24-ին բերվել է վերաքննիչ բողոք՝ փաստելով, որ.
⦁ Չի՛ նվազել ամբաստանյալ Կ․Ք․-ի կողմից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու հանգամանքը,
⦁ Հանցանքի ծանրությունը և պատժի խստությունը կարող են անձին դրդել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը (Կ․ Ք․-ին մեղսագրվող արարքի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում),
⦁ Բացի այդ, մինչ օրս հանցագործության գործիք հանդիսացած ակոսափող ատրճանակն ու դանակը չեն հայտնաբերվել, հետևապես, որևէ կերպ չի նվազել նաև ամբաստանյալի կողմից գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու ռիսկը, ինչը ոչ իրավաչափորեն հաշվի չի առնվել առաջին ատյանի դատարանի կողմից:
Բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Կ․ Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, թերևս հենց միայն կալանավորման` մատնանշված հիմքերն անտեսելու առումով, առերևույթ հիմնավոր չէ:
Նշվածի համատեքստում, առանձին ուշադրություն է հրավիրվել նաև Կ․ Ք․-ի անձի և նրան մեղսագրված արարքի ծանրության աստիճանի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքներին.
⦁ Հանցանքը կատարել է հրազենով և դանակով զինված խմբի կազմում, առանձին դաժանությամբ,
⦁ Հանցանքը կատարվել է հանրային նշանակության հաստատությունում՝ ապահովագրական ընկերության գրասենյակում,
⦁ Տուժողի նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, մասնավորապես՝ դանակով կտրել է արդեն իսկ հրազենային վիրավորումներ ստացած և օգնություն աղերսող տուժողի ականջախեցիները, ընդ որում՝ ամպուտացնելով ձախ ականջախեցին և այլն:
Այսպիսով, ներկայացվել է, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, և նման պայմաններում փաստ է, որ միայն կալանավորման ձևով նախատեսված խափանման միջոցով է հնարավոր վարույթի շրջանակներում ապահովել նրա պատշաճ վարքագիծը, իսկ այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, չեն կարող լինել պիտանի, ունենալ զսպող ազդեցություն և ի զորու չեն ամբաստանյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց։
Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողի բողոքը, ամբողջությամբ համաձայնվելով բերված բողոքի հիմնավորումներին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ ԼԴ2/0085/01/19 որոշումը` ամբաստանյալ Կ․Ք․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բեկանել, իսկ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը մերժել՝ ամբաստանյալին ազատ արձակելու հնարավորությունը ճանաչելով անթույլատրելի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

BACK_TO_TOP