Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:02 13.08.2018

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ, 23-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ, Աշտարակ-Ագարակ 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Մուղնի խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աշնակ գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 4 հա ու դրան կից այգում՝ մոտ 3000 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել 10 ընկույզի ծառ, Աշտարակ-Օշական 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Օշական գյուղում՝ մոտ 400 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 28-րդ փողոցում՝ մոտ 1500 քմ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սարալանջ թաղամասի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 3 դեկորատիվ ծառ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 5 հա հնձած արտ, Ակունք գյուղի վերջնամասում՝ մոտ 12 հա խոտածածկույթ, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից դեպի Քաջարան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` մոտ 800 քմ, Արմավիրի մարզի Արգինա գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

09:05 11.08.2025

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...

BACK_TO_TOP