Մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+23.09 oC

Մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին

17:47 11.10.2022

Հոկտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150-ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը, ինչպես նաև՝ էջեր «Մշակ» շաբաթաթերթից և Վաղարշակ Էլիբեկյանի ««Մշակի» խմբագրությունը Թիֆլիսում» կտավը: Տպագրվել է 1000 հատ տպաքանակով: Դիզայնի հեղինակն է Դավիթ Դովլաթյանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ Ալբերտ Խառատյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պարբերական մամուլի դերակատարությանը, նշել է, որ այն եղել է հանրային կյանքի բոլոր ազդակների, փոխակերպումների ամենալիարժեք արտացոլումը և հանրային կյանքի, հաղորդակցության ակտիվ հարթակներից մեկը:

«Պարբերական մամուլի այդ շարքում «Մշակը», իհարկե, բացառիկ տեղ ունի, և պատկերացնել հայ մշակույթը, քաղաքական մտքի ձևավորումը, հասարակական գործընթացները, գեղագիտական դրսևորումները, առանց ծանոթ լինելու «Մշակում» հրապարակված նյութերի, ուղղակի անհնար է: Ավելին, «Մշակը» այդ ժամանակաշրջանի, իր գոյության ընթացքում տեղի ունեցող գործընթացների լիարժեք ամրագրումն է, և առանց այդ պարբերականի էջերը թերթելու մենք շատ թերի պատկերացում կունենանք ընդհանրապես մեր՝ որպես ազգային միավորի մասին: Մեր բոլոր առավելություններն ու ուժեղ կողմերը, ինչպես նաև բոլոր վրիպումներն արտացոլված և ամրագրված են պարբերական մամուլում և հենց «Մշակ» թերթի էջերում: «Մշակի» էջերում հանդես են եկել ժամանակի ամենահայտնի և առաջատար մտավորականները՝ Շիրվանզադեն, Գաբրիել Սունդուկյանը, Րաֆֆին, ուրիշ մեծեր և հանրաճանաչ անուններ: «Մշակն» ահռելի դերակատարում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգայնացման, հանրայնացման գործում: «Մշակի» էջերում են ներկայացվել, լուսաբանվել Ցեղասպանության իրողություններն ու հետևանքները, այս պարբերականի միջոցով են արհավիրքի տարիներին փնտրել և գտել միմյանց կորցրած հարազատները: «Մշակը» բովանդակային իմաստով եղել է մեր հանրային կյանքի ջերմաչափը, որի միջոցով այսօր՝ ժամանակի հեռավորությունից 150 տարի հետո, գնահատում, վերաիմաստավորում ենք «Մշակի» էջերում հայտնված նյութերը, դրանով իսկ վերաիմաստավորելով ինքներս մեզ և մեր պատմությունը: Այնպես որ ինքնությունը ճանաչելու և ձևակերպելու, ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

«Ինքնությունը ձևակերպելու և ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը». Արա Խզմալյան

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 12.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFC

08:35 12.08.2025

Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFC

UFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:30 12.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

08:22 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...

Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթին

08:17 12.08.2025

Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթին

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...

Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում

08:12 12.08.2025

Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...

BACK_TO_TOP