Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եգիպտոսի դեսպանի հետ

15:16 12.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական երկխոսությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ:

Երախտագիտություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա նշել է քաղաքական, մշակութային ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակը և ընդգծել եգիպտական կողմի պատրաստակամությունը՝ տնտեսական կապերը ևս այդ նշաձողին հասցնելու, քանզի Հայաստանն ունի ներդրումային լավ հնարավորություններ:

Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը հաջողություն է մաղթել Եգիպտոսի դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ իր փորձառությամբ և գիտելիքներով պարոն Դիսուկին կշարունակի նպաստել հայ-եգիպտական կապերի սերտացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

BACK_TO_TOP