«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2022թ.-ի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+21.09 oC

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2022թ.-ի դափնեկիրը Ջամիլա Աֆղանին է

08:29 18.10.2022

«Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. Իտալիայում, Մխիթարյան միաբանության հարկի տակ, հոկտեմբերի 14-16-ը, տեղի է ունեցել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական արդեն 7-րդ մրցանակի շնորհման արարողությունը: Գիտելիքի և իմաստնության տաճարում հավաքվել են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ.-ի մրցանակը շնորհելու դափնեկրին:

Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում նախ տեղի ունեցավ քննարկում՝ «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների», որի ընթացքում էլ ներկայացվեցին 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը.

Ջամիլա Աֆղանի -Աֆղանստան. Ջամիլան 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց կրթությունը հասանելի դարձնելու համար:
Եմենից Հադի Ջումանը վտանգելով սեփական կյանքը, իրականացնում է ռազմագերիների փոխանակում և առաջնագծից զոհվածների մարմինների դուրսբերում: Եգիպտոսից Մահինուր էլ-Մասրին էլ կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ և դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների շահերը։

Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների խոսքով, «Ավրորայի» հերոսներն արտասովոր մարդիկ են, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն այլոց։ Վհատեցնող մարտահրավերի բախվելիս նրանք կատարել են աներևակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից: Զուգահեռներ անցկացնելով նկատեցին՝ ինչպես ավելի քան 100 տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ շատ-շատերը ձեռք են մեկնել ցեղասպանությունից մազապուրծ մեր նախնիներին՝ օգնելով նրանց երկրորդ անգամ նոր կյանք սկսել, այնպես էլ այսօր «Ավորայի» հերոսներն են ձեռք մեկնում ծանր վիճակում հայտնված մարդկանց:

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ անցկացվեց հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ: «Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նախ խոսեց «Ավրորայի» ստեղծման և նշանակության մասին:

«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ «Ավրորան» հիմք է տալիս վստահ լինելու, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ բոլոր ճգնաժամերից, որոնց «Ավրորայի» հերոսները բախվում են ողջ աշխարհում, նրանք այն մարդիկ են, որոնք հիանալի աշխատանք են կատարում և առաջնորդների այն օրինակն են, որոնց պետք է հետևել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի Կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին էլ նշեց, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թեկնածուների անուններ են ստացվում, հերոսներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում արտասովոր մարդկանց տոկունության և ուժի վկայությունն են:

Եվ ահա եկավ այդքան սպասված պահը. 2022 թ.-ի մրցանակի դափնեկրի անունը հնչում է փոքրիկի շուրթերից.

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթին

08:17 12.08.2025

Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթին

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...

Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում

08:12 12.08.2025

Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:06 12.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

Արթուր Միրանյանը նորամուտն է նշել Իսրայելում

08:00 12.08.2025

Արթուր Միրանյանը նորամուտն է նշել Իսրայելում

Իսրայելի Լիգայի գավաթի խաղարկության վերջին` 5-րդ տուրում «Բնեյ Սախնինը» մրցակցի դաշտում 2-4 հաշվով պարտվել է «Մաքաբի Բնեյ Ռեյնեին»։ 65-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` նորամուտը նշելով «Բնեյ Սախնինի» կազմում։ «Բնեյ Սախնինը» Լիգայի գավաթի A խմբում 4 միավորով զբաղեցրել է վերջին` 5-րդ տեղն ու կպայքարի մրցաշարի 13-14-րդ տեղերի համար։ ...

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:59 11.08.2025

Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

23:55 11.08.2025

Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...

BACK_TO_TOP