19:10 17.10.2022
Երևանում է Թբիլիսիի մանկական կապելլան: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին նրանք ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Կապելլայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Թբիլիսիի Ալոիս Միզանդարիի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գելա Պարչուկիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ բացի այս համերգը Երևան գալու համար ունեն նաև մեկ այլ առիթ էլ. հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի է ունենալու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 30 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, և կապելլան իր ելույթով շնորհավորելու է սիրելի երգչախմբին։
Ըստ Պարչուկիձեի, նա և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը վաղեմի բարեկամներ են և այս համերգին ներկա գտնվելը կարևոր է:
Մինչ համերգները՝ կիրակի, կապելլան հյուրընկալվել էր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։
«Երևանում ունեմ այնպիսի զգացում, որ տանն եմ, շատ եմ սիրում այս դպրոցը, այս դպրոցի տնօրենին, որն իմ լավագույն ընկերներից է, շատ թանկ մարդ է ինձ համար և շատ թանկ է իր կատարած աշխատանքը։ Բացի այդ, Սայաթ-Նովայի անունը մեզ համար շատ թանկ է»,- ասել է Պարչուկիձեն՝ Հեքեքյանին նվիրելով Թբիլիսիում գտնվող Սայաթ-Նովայի հուշարձանի լուսանկարը։
Երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում համերգի նախապատրաստական փորձի ժամանակ Պարչուկիձեն հուզմունքով հիշել է, որ տասնամյակներ առաջ «Էրեբունի-Երևան» երգի գործիքավորման վրա էր աշխատել, որն էլ կատարեցին։
«Ինձ համար շատ կարևոր է մեր ընկերությունը (նկատի ունի իր և մաեստրո Տիգրան Հեքեքյանին), մեր երեխաները տեսնում են դա, նրանք տեսնում են, թե մեզ ինչպես են ընդունում Հայաստանում, ոչ թե որպես հյուրերի, այլ որպես հարազատների, ավել բան պետք չէ»,- ասել է Պարչուկիձեն։
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...
08:06 12.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
08:00 12.08.2025
Արթուր Միրանյանը նորամուտն է նշել ԻսրայելումԻսրայելի Լիգայի գավաթի խաղարկության վերջին` 5-րդ տուրում «Բնեյ Սախնինը» մրցակցի դաշտում 2-4 հաշվով պարտվել է «Մաքաբի Բնեյ Ռեյնեին»։ 65-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` նորամուտը նշելով «Բնեյ Սախնինի» կազմում։ «Բնեյ Սախնինը» Լիգայի գավաթի A խմբում 4 միավորով զբաղեցրել է վերջին` 5-րդ տեղն ու կպայքարի մրցաշարի 13-14-րդ տեղերի համար։ ...