20:00 19.10.2022
Ուկրաինայի ղեկավարությունը Իսրայելին պաշտոնական հարցում է ուղարկել հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերի, այդ թվում՝ նորագույն Iron Beam լազերային համակարգերի գնման վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտնել է է Axios պորտալը՝ վկայակոչելով Ուկրաինայի դեսպանատնից Իսրայելի ԱԳՆ-ին ուղարկված նամակը։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Barak-8, Patriot զենիթահրթիռային համակարգերին, Iron Dome հակահրթիռային պաշտպանական համակարգերին, ինչպես նաև David Sling և Arrow համակարգերի ձեռքբերմանը։
Բացի դրանից, Կիևը հարցում կատարել Իսրայելում ուկրաինացի օպերատորների վերապատրաստման հնարավորության մասին։
Իսրայելի կառավարության ներկայացուցիչները հաստատել են Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունից պաշտոնական նամակի ստացման մասին ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Գանցը հայտարարել էր, որ Իսրայելը չի մատակարարի իր հակաօդային պաշտպանության համակարգերը և այլ զինատեսակներ Ուկրաինայի Զինված ուժերի կարիքների համար՝ օպերատիվ նկատառումներից ելնելով։ Միաժամանակ, նրա խոսքով, երկիրը շարունակում է աջակցել Կիևին։
Այսօր ավելի վաղ Թել Ավիվում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիչուկը քննադատել էր Իսրայելին՝ զենքի մատակարարման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու համար։
16:30 28.06.2025
Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև16:17 28.06.2025
Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումըՀունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...
16:06 28.06.2025
ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
16:00 28.06.2025
Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...
15:45 28.06.2025
Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...
15:25 28.06.2025
Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվելԳազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։ «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է […] ...
15:10 28.06.2025
ՊՍԺ-ն օգնել է «Լիոնին»Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2: ...