23:21 19.10.2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների հետ։
«Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա։ Հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ կայանալ հենց հանրապետության նախագահի հանձնառության շնորհիվ: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու գործում, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է այն գործընթացին, որը նախաձեռնվել է ԵՄ-ի հետ համատեղ՝ այդ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:
«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով՝ «պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է, իսկ հայերին չենք լքի»։
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...