19:52 02.03.2018
Ամերիկյան Independent պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի կառավարության գործարկած կայքի մասին, որի շնորհիվ Թուրքիայի քաղաքացիները կարող են պարզել իրենց ծագումը: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆիսկը գրել է.
«Մինչև սուլթան Էրդողանի ինքնահռչակումը հազարավոր թուրքեր ազատ խոսում էին իրենց ծագման մասին: Նրանք գիտեին, որ զանգվածային սպանությունների ու բռնաբարությունների ժամանակ շատ քրիստոնեական ընտանիքներ փրկվել են՝ իսլամ ընդունելով, տասնյակ հազարավոր հայուհիներ կնության են տրվել թուրքերին կամ քրդերին, իսկ նրանց երեխաները մեծացել են որպես մահմեդական և իրենց թուրք են կարծել:
Հնարավոր է՝ ավելի քան 2 մլն թուրք հայ տատիկ ունի, սակայն նրանք շարունակում են ժխտել ցեղասպանության փաստը»:
Ամերիկացի լրագրողը մատնանշել է ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի պատմությունը, նրա հրապարակումներն Արևմտյան Հայաստանի հայերի մասին և սպանությունը:
Նշենք, որ տարբեր աղբյուրներով՝ Թուրքիայի արևելյան շրջաններում՝ Արևմտյան Հայաստանում, այժմ 2-4 մլն հայկական արմատներ ունեցող մարդ է բնակվում: Նրանց մեծ մասը ժխտում է այդ փաստը՝ վախենալով հաշվեհարդարից, շատերն էլ աստիճանաբար վերադառնում են ազգային ինքնության, մկրտվում որպես քրիստոնյա:
Արևմտյան Հայաստանի Մուշ, Տիգրանակերտ, Դերսիմ, Քահթա, Խարբերդ և այլ հայաշատ բնակավայրերում ստեղծվել են հայկական հայրենակցական միություններ:
11:25 15.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...
11:14 15.05.2025
Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:01 15.05.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասինԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...
10:58 15.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՄայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...