17:41 29.10.2022
Միջուկային ռեակտորների համաշխարհային կոմերցիոն շուկաներում գերակայությունը ԱՄՆ-ից անցել է Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում կայացած համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար առաջատար է միջուկային էներգիայի առևտրային տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ներկայում համաշխարհային շուկաներ միջուկային տեխնոլոգիաների հիմնական մատակարարը համարվում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը։
« Եվ ես տեսնում եմ, թե ինչպես ԱՄՆ-ում որոշ շատ հետաքրքիր որոշումներ են կայացվում ազգային միջուկային արդյունաբերությանն աջակցելու համար, ինչը, բնականաբար, անփոխարինելի է երկրի ներսում՝ էներգետիկ իրավիճակի պատճառով, բայց նաև միջազգայնորեն»,- ասել է Գրոսսին։
Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի զգալի գիտատեխնիկական ներուժ։ Սակայն, ինչպես նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, «Ռոսատոմ»-ի և Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի ֆինանսավորման մոդելները տարբերվում են իրենց ամերիկյան մրցակիցներից։ Նրա խոսքով՝ դա ռուս և չինացի մասնագետներին թույլ է տալիս ավելի ճկուն գործել համաշխարհային շուկաներում։ Գրոսսին ստեղծված իրավիճակը մարտահրավեր է անվանել ամերիկյան ընկերությունների համար։
Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը հայտարարել էր, որ ամերիկյան Westinghouse Electric ընկերությունը Լեհաստանի պատմության մեջ առաջին ատոմային էլեկտրակայանը կկառուցի:
Հոկտեմբերի 26-ին Գրանհոլմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է գնալ դեպի ինքնաբավություն և անկախություն միջուկային վառելիքի տրամադրման հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանից ներկայիս կախվածությունը։ Բացի դրանից, նրա խոսքով, երկիրը կզարգացնի սեփական մատակարարման շղթան, որը կօգնի պահպանել ազգային ռեակտորների աշխատանքը:
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...