Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

18:28 08.11.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:

 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ, արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

 

Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին, Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել:

 

Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ): Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավել՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ):

 

Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ  արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված  մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին:

 

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

12:50 05.07.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

12:45 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP