ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչները Գյումրիում քննարկել են պիլոտային նոր նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչները Գյումրիում քննարկել են պիլոտային նոր նախագիծը

17:31 19.11.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին՝գլխավորությամբ ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։

Հանդիպման սկզբում Աբգար Բուդաղյանը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախատեսվող Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Պիլոտային այս նախագծի համար ընտրվել են մի քանի համայնքներ, որոնց թվում՝ Գյումրին։ Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում համայնքի/համայնքների հետ համատեղ իրականացնել էներգետիկ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ։

 

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրել էներգարադյունավետության ոլորտում Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Համայնքի ղեկավարն իր խոսքում նշել է, որ համայնք-կառավարություն 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքապատկան կառույցներում տեղադրվել են արևային կայաններ, իսկ այս տարվա սուբվենցիոն ծրագրով իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագիր։

 

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև նշել է, որ նախատեսվում է հետագա ծրագրերով Գյումրի ներկրել և շահագործել էլեկտրական ավտոբուսներ, ավելացնել էներգախնայող լամպերի քանակը։

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցությունների, իրականացվելիք ծրագրերի քննարկման և մի շարք այլ հարցերի մասով ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

15:05 21.07.2025

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների վերաբերյալ անփոփոխ է մնում․ Բաղայի

Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […] ...

SHANTNEWS

15:00 21.07.2025

SHANTNEWS

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

14:52 21.07.2025

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման […] ...

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:45 21.07.2025

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 17-ին չվերթի ժամանումից հետո ձերբակալել են 37-ամյա քաղաքացու, որը 2024 թվականի հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

14:37 21.07.2025

Դանակահարություն Դսեղի սրճարանի մոտ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […] ...

Իրանը հուլիսի 22-ին հանդիպում կանցկացնի Չինաստանի և Ռուսաստանի հետ

14:29 21.07.2025

Իրանը հուլիսի 22-ին հանդիպում կանցկացնի Չինաստանի և Ռուսաստանի հետ

Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Թեհրանում եռակողմ հանդիպում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Կարծում եմ, որ վաղը Թեհրանում միջուկային հարցի շուրջ եռակողմ հանդիպում կլինի Ռուսաստանի և Չինաստանի հետ», – ասել է նա՝ նշելով, որ այն չի անցկացվի երեք երկրների […] ...

BACK_TO_TOP