16:28 20.11.2022
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։
Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկավածության բարձրացմանը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
Ընդգծելով խորհրդի նպատակը՝ Պաշտպանը նշել է․ «Տարիներ առաջ՝ նոյեմբերի 20-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը։ Սակայն սա պարզապես տոնացույցի հերթական օր չէ, երբ մենք պիտի միայն շնորհավորենք միմյանց։ Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր հանձնառությունները և մեծացնելու մեր ջանքերը՝ երեխաների և երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով»,- նշել է Գրիգորյանը։
Կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ասել է․ «Հպարտ ենք աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերին՝ ամրապնդելու երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկումը՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ հանձնառությանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային: Այս սերունդը պետք է պահանջի կառավարությունների, բիզնեսների և համայնքների ղեկավարներից մեկընդմիշտ դադարեցնել երեխայի իրավունքների ոտնահարումը: Մենք բոլո՛րս պետք է քայլեր ձեռնարկենք՝ համոզվելու, որ յուրաքանչյուր երեխա կարող է իրացնել իր իրավունքներից յուրաքանչյուրը»։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդի գործունեության առաջնահերթությունները, իրենց մտահոգությունները, բարձրացրել են իրենց հուզող կարևոր հարցերը և առաջարկել են տարբեր հարցերի վերաբերյալ իրենց լուծումները։
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...