20:30 21.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը, սպանելու դիտավորությամբ, «АКМ» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միջադեպին մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար, ներկայացվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...
08:20 12.05.2025
Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
08:10 12.05.2025
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 12.05.2025
ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհինՄայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...