Հնդիկ բժիշկները հիվանդի որովայնից հեռացրել են ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Հնդիկ բժիշկները հիվանդի որովայնից հեռացրել են ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը

22:10 21.11.2022

Հնդկաստանի Տելանգանա նահանգի Հայդերաբադ քաղաքում բժիշկները հեռացրել են տղամարդու ձախ երիկամը և ֆուտբոլի գնդակի չափի ուռուցքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Independent-ին։

53-ամյա տղամարդը վիրահատվել է նեֆրոլոգիայի և ուրոլոգիայի ասիական ինստիտուտում։ Ձախ երիկամի վրա աճել էր տասը կիլոգրամանոց նորագոյացություն և զբաղեցրել որովայնի խոռոչի երկու երրորդը, որի հետևանքով ստամոքսը ուռել էր, իսկ աղիները տեղափոխվել էին կողք: Մասնագետները ստիպված են եղել հեռացնել ոչ միայն քաղցկեղային ուռուցքը, այլև հիվանդի ախտահարված ձախ երիկամը։

«Մեծ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հաջողությամբ հեռացնել ուռուցքը։ Այն շատ մեծ էր՝ ֆուտբոլի գնդակի չափ։ Մանրադիտակային հետազոտությունները հաստատել են, որ դա ուռուցքաբանական նորագոյացություն է՝ երիկամաբջջային քաղցկեղ»,- ասել է վիրահատությունը ղեկավարող բժիշկը։

Երկու ուրոլոգներ, ովքեր աջակցել են վիրահատությանը, ասել են, որ տղամարդը երկար ժամանակ չի նկատել ուռուցքը կամ անտեսել է այն՝ չնայած ցավին։

«Մենք նրան զգուշացրել ենք, որ չանտեսի ախտանիշները։ Անհրաժեշտ է կանոնավոր մոնիթորինգ»,- ընդգծել են բժիշկները։

Հիվանդը լրացուցիչ թերապիա չի պահանջել, քանի որ ուռուցքը չի հասցրել տարածվել այլ ներքին օրգանների վրա։

Երիկամների քաղցկեղի ախտանիշները հաճախ նկատելի չեն լինում մինչև հիվանդության ուշ փուլերը: Հաճախ քաղցկեղի այս տեսակը պատահաբար հայտնաբերվում է սովորական հետազոտությունների ժամանակ։ Ախտանիշներն են՝ մեզի մեջ արյուն, մեջքի ոչ ուժեղ ցավ, երիկամների շուրջ այտուցվածություն, հոգնածություն և անբացատրելի քաշի կորուստ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

BACK_TO_TOP