«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում

13:37 29.11.2022

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։

«Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։ Կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և նպատակ ունի որևէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետևողականությունը, որը Զեմֆիրա Միրզոևայի գործունեության կարևոր մաս է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։

Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է, և առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին՝ անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության ու պայքարի մեջ։
Վստահ ենք՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաև ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա»,- նշված է կուսակցության հայտարարության տեքստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

16:46 11.05.2025

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

16:35 11.05.2025

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

16:24 11.05.2025

Նիգավանում հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում […] ...

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

16:13 11.05.2025

5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում

5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

16:06 11.05.2025

Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա Ստամբուլ

Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

15:56 11.05.2025

Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...

BACK_TO_TOP