16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ֆակուլտետի դասախոսներ, հրավիրյալ անձինք, եվրոպական և միջազգային ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Տաղավարի բացումը պետություն-մասնավոր հաջողված համագործակցության հերթական օրինակ է: Այն բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսակական աջակցությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ելույթի խոսքով և առանձնակի ընդգծել.
«Վենետիկի բիենալեում Հայաստանի պաշտոնական մասնակցությունը նպատակ ունի և լավագույն հնարավորությունն է աշխարհին ցույց տալու, որ մենք եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք, և մեր ստեղծարար արվեստագիտական միտքը քայլում է համընթաց մշակութային ժառանգությունը պահպանելու, նորարար տեխնոլոգիաներ կիրառելու, արհեստական բանականության հնարավորությունները այդ ոլորտում կիրառելու եվրոպական սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության կառվարությունը կարևորում է և նպաստում աշխարհի առաջատար մասնագիտական հարթակներում Հայաստանի ստեղծարար մտքի հանրահռչակմանը, միաժամանակ առաջարկում իր լուծումները մշակութային ժառանգության պահպանության, խեղաթյուրումները կանխելու վերաբերյալ»։
Հայաստանի տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է, իսկ համադրողը՝ Մարիաննա Կարապետյանը։
«Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագիծը թիմային աշխատանք է և ներառում է ճարտարապետների, հետազոտողների և տեխնոլոգների թիմ Electric Architects, TUMO Creative Technologies կենտրոնից, CALFA և MoNumEd կազմակերպություններից: Նախագծում ընդգրկված արվեստագետներից են Սիփանա Չակերյանը և Չահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հուլե Քեչիչյանը, Պեգոր Փափազյանը և Մարի Լու Փափազյանը (ԹՈՒՄՈ), Արի Մելենսիանո և Բալենսիանո Վարելչանոն, և. Electric Architects-ի թիմը:
Տաղավարի հիմքում արհեստական ինտելեկտի գեներացնող մոդելն է: Նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և փորձում է բացահայտել, թե ինչպես կարող են զարգացող տեխնոլոգիաները ընդլայնել ճարտարապետական հիշողության ըմբռնումը՝ ստեղծելով մշակութային արտահայտման նոր, կենդանի ձևեր:
Արհեստական բանականության կողմից ձևավորված ճարտարապետական ապագայի և հավաքական հիշողության հարցերի շուրջ մտորումների խրախուսումը նախագծի գլխավոր նպատակն է։ Նախագիծը նաև ընդգծում է մշակութային ժառանգության պահպանության ավանդական պատկերացումների վերանայման և մշակութային ժառանգության էությունը նորովի ուսումնասիրելու հնարավորությունը։
Բիենալեն գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։ Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական և կրթական հանդիպումներ, որոնց կմասնակցեն Վենետիկի համալսարանի, ճարտարապետական քոլեջների և մասնագիտական այլ հաստատությունների ուսանողները:
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...
21:30 01.07.2025
ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...
21:18 01.07.2025
ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցըԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...