23:22 01.12.2022
Քեմբրիջի համալսարանի և Մաաստրիխտի պատմաբնական թանգարանի գիտնականները փաստագրել են թռչունների հակադարձ էվոլյուցիայի գործընթացը: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Փորձագետները վերավերլուծել են 66,7 միլիոն տարվա վաղեմության բրածո թռչնի կմախքը, որը հայտնաբերվել է հոլանդա-բելգիական սահմանին դեռևս 1990-ականներին:
Նախկինում ենթադրվում էր, որ ժամանակակից թռչունների շարժական կտուցները, որոնք նրանք կարող են շարժել գլխից անկախ, զարգացել են բոլորովին վերջերս, և առաջին անգամ հայտնվել են այնպիսի թռչունների մոտ, ինչպիսիք են ջայլամները և էմուսները, որոնցում ամրացված էին միայն վերին ծնոտները: Այսօր բոլոր թռչունների մոտավորապես 99 տոկոսը շարժական կտուց ունի։
Շարժական կտուցները ձևավորվել են մինչև դինոզավրերի զանգվածային անհետացումը, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Սա նշանակում է, որ էվոլյուցիոն բացը լրացնելու փոխարեն, ջայլամներն ու էմուսները «հետընթաց են ապրել»՝ հասնելով կտուցի ավելի պարզ ձևավորման։
Դա անելու համար գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի տեխնիկա են օգտագործել՝ հայտնաբերելու Janavis finalidens կոչվող խոշոր թռչունի նախկինում անհայտ տեսակի քիմքից քարացած ոսկորները: Այս կենդանիները ապրել են դինոզավրերի դարաշրջանի վերջում և եղել են վերջին թռչուններից, որոնք ատամներ են ունեցել: Ոսկորների գտնվելու վայրը ցույց է տվել, որ այս արարածն ուներ շարժական կտուց, որն իր կառուցվածքով առանձնապես չէր տարբերվում ժամանակակից թռչունների կտուցից։ Հեղինակները շեշտում են, որ իրենց ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս ժամանակակից թռչունների էվոլյուցիոն հիմնական հատկանիշի ըմբռնումը:
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...