Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի. գյուղնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+21.09 oC

Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի. գյուղնախարար

19:40 15.08.2018

Կառավարությունը ազատանցիներին կարկտահարության փոխհատուցում հատկացնելու մասին որոշում կկայացնի: Այս մասին այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Ազատանի մոտ 800 հեկտար ցանքերը կարկտահարվել են օգոստոսի 8-ին:

Այժմ գնահատվելու է յուրաքանչյուր տնտեսության կրած վնասի չափը: Գյուղատնտեսության նախարարը շրջել է կարկտահարված դաշտերում և լսել ազատանցիների դժգոհությունները, որոնք նախարարին խնդրել են աջակցել հատկապես վարկերի տոկոսների սառեցման հարցում։

Նախարար Խաչատրյանը խոստացել է հարցը քննարկել կառավարության առաջիկա նիստում, որտեղ կորոշվի նաև գյուղացիներին տրվելիք աջակցության չափը, որը, ըստ նախարարի, կլինի առձեռն, և գյուղացին ինքը կորոշի տրված գումարով վարկերը վճարի, թե հողի հարկը։

Գյուղատնտեսության նախարարն Ազատանում խոսել է նաև հակակարկտային գործող կայանների անարդյունավետության մասին ու նշել, որ եղած կայանները երրորդ և չորորդ կարգի սև ամպերը ցրել չեն կարողանում. դրանք արդյունավետ են միայն նոր գոյացած կարկտաբեր ամպերի դեպքում։ Նախարարը ազատանցիներին նաև տեղեկացրել է, որ ԱԻՆ-ը երկու մարզերում հիմա փորձարկում է հրթիռային հակակարկտային կայանների արդյունավետությունը: Հաջորդ տարվանից դրանք կկիրառվեն նաև Շիրակի մարզում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23:56 13.08.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

23:51 13.08.2025

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

23:48 13.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

23:44 13.08.2025

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

23:38 13.08.2025

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...

BACK_TO_TOP