Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Նալբանդյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Նալբանդյանին

20:22 05.03.2018

 Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կիպրոսի նորանշանակ դեսպան Լեոնիդաս Մարկիդեսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Մարկիդեսին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները և հաջողություն մաղթեց նրա առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մարկիդեսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, քննարկեցին տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լեոնիդաս Մարկիդեսն արժևորեցին կիպրահայ համայնքի դերակատարությունը ինչպես Կիպրոսի զարգացման գործում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։ Երկուստեք կարևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի շուրջ։ Հայաստանի արտգործնախարարն ու Կիպրոսի դեսպանն անդրադարձան այս տարի հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորման ու ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը և երկու երկրների փոխադարձ աջակցությունը այդ ուղղություններով՝ միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

14:51 15.05.2025

Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայով

Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

14:47 15.05.2025

Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանում

Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

14:40 15.05.2025

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

14:36 15.05.2025

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում […] ...

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

14:25 15.05.2025

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

14:10 15.05.2025

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

BACK_TO_TOP