19:49 05.03.2018
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին և մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը և այլն:
Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը և այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:
15:36 15.05.2025
Լավրովը բացառում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ներկայության հնարավորությունըՈւկրաինայում որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դիվանագիտական ակումբի նիստում։ «Այն հարցը, թե ինչպիսի ռազմական կարողություններ կունենա Ուկրաինան, ամենևին էլ անպատասխան չէ։ Այստեղ որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա։ Նախարարը մեկնաբանել է նաև Ստամբուլում սպասվող ռուսական և […] ...
15:33 15.05.2025
Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզում․ Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ինձ ապշեցուցիչ կադր են ուղարկել։ Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում»,-գրել է Սուրենյանը։ ...
15:30 15.05.2025
Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունըԳործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում […] ...
15:26 15.05.2025
Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...
15:23 15.05.2025
Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնաԿառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում […] ...
15:19 15.05.2025
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի […] ...