22:19 13.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է արցախցիներին: Իր խոսքում նա մասնավորապես ասել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Բոլորդ տեղյակ եք ստեղծված բարդ իրավիճակի մասին: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանը արգելափակել է դեպի Արցախ մատակարարվող գազը:
Ավելի քան 120 000 արցախցիների կյանքը, որից 30 հազարը երեխաներ են, կրկին վտանգված է։ Արցախը հումանիտար ճգնաժամի շեմին է։ Բայց Արցախը կոտրել անհնար է։
Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակն Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի և արցախահայության անվտանգությունն ու գոյությունը չի կարող որևէ ձևով երաշխավորվել Ադրբեջանի կազմում։ Բաքուն միայն սպառնում է նոր ագրեսիայով և 2020 թվականի պատերազմը շարունակելու պատրվակ է փնտրում։
Երեկվանից փաստացի արդեն երկու օր է՝ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչպես Լենինգրադը՝ 1941 թվականի ձմռանը։ Այս ծայրահեղ իրադրության մեջ ամենակարևորը մեր զգոնությունն է, կարգապահությունը, կազմակերպվածությունը․ մենք խուճապային տրամադրությունների մեջ հայտնվելու իրավունք չունենք: Երբեք չհավատաք ապատեղեկատվությանը, որը թշնամին տարածում է՝ արցախցիների դիմադրության ոգին կոտրելու համար։ Երբեք չտրվեք բամբասանքներին և խուճապային տրամադրություններին։
Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար:
Արցախի իշխանությունները, պատասխանատու կառույցները մշտապես կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Կառավարությունում իմ ղեկավարությամբ 24-ժամյա ռեժիմով գործում է օպերատիվ շտաբ: Մենք ունենք վառելիքի, սննդի բավարար պաշարներ։ Դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս այս պահին չկա։Մենք անում ենք ամեն ինչ՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և իրավիճակի զարգացումների, ծագող խնդիրների մասին ձեզ օպերատիվ տեղեկատվություն ենք տրամադրելու: Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար տեղեկացնելու է իրավիճակի զարգացման մասին։
Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին. մենք ձեր հստակ աջակցության կարիքն ունենք՝ հումանիտար աղետը կանխելու համար: Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, այլև ուղղակի ահաբեկչություն են Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Միջազգային հանրությունը պետք է վճռորոշ կերպով դատապարտի Ադրբեջանի կողմից բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։Լաչինի միջանցքում այս սադրանքի նպատակներից մեկը ռուս խաղաղապահների հեղինակազրկումն է։ Ադրբեջանն ամեն ինչ անում է վաղաժամ դադարեցնելու համար ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, որը կոչված է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Անհրաժեշտ եմ համարում խաղաղապահ զորակազմի ընդլայնումը և մանդատի երկարաձգումը։ Բայց, իհարկե, առաջին հերթին, մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա։ Ադրբեջանի նպատակը մեզ ճնշելը, թուլացնելն ու հուսալքելն է: Նրանք պետք է հասկանան՝ հնարավոր չէ կոտրել մեր ոգին, քանի որ սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մենք այստեղից չենք հեռանալու։
Վստահ եմ ՝ այս փորձությունները մեզ ավելի ուժեղ են դարձնելու։ Միավորվելով վտանգի դեմ՝ մենք կկարողանանք պաշտպանել Արցախի՝ ազատության և ինքնորոշման իրավունքը»։
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...