22:56 13.12.2022
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան կշարունակեն համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. այդ մասին պարզ է դառնում հանդիպման հրապարակված օրակարգից։
Հանդիպումը նախատեսվում է սկսել տեղական ժամանակով առավոտյան 8.30-ին (Մոսկվայի ժամանակով 10.30-ին):
ԵՄ-ն ակնկալում էր, որ դեկտեմբերի 12-ին միության երկրների արտգործնախարարների հանդիպմանը կհաստատի պատժամիջոցների նոր փաթեթը, սակայն նոր սահմանափակումներ չհամաձայնեցվեցին մի շարք հարցերի շուրջ շարունակվող տարաձայնությունների պատճառով։ Այժմ ԵՄ-ն փորձում է համաձայնության գալ մինչ միության երկրների գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ը։
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից սահմանափակող միջոցների նախնական միաձայն հաստատումը պարտադիր է և յուրաքանչյուր նոր պատժամիջոցների փաթեթի հաստատման կարևորագույն ընթացակարգերից է։ Դրան հաջորդում է ԵՄ երկրների կողմից նախարարների մակարդակով հաստատումը, որից հետո որոշումները պետք է հրապարակվեն Եվրոպական միության պաշտոնական ամսագրում։ Հրապարակումից հետո միայն դրանք ուժի մեջ են մտնում։
Նախնական քննարկումներ պահանջող բաժնում ԵՄ մշտական ներկայացուցիչների օրակարգում են Ռուսաստանի դեմ ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական պատժամիջոցների ընդլայնման հարցերը։
Դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ։ Այն նախատեսում է լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտի դեմ, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների արգելքը, Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի արտահանման արգելքը, ինչպես նաև արտահանման սահմանափակումների ընդլայնումը, հատկապես երկակի նշանակության ապրանքների համար:
Գրեթե 200 մեղադրյալների, այդ թվում՝ անհատների և կազմակերպությունների նկատմամբ նախատեսվում է կիրառել անձնական պատժամիջոցներ։ Խոսքը զինվորականների, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, Պետդումայի ու Դաշնության խորհրդի անդամների, նախարարների, քաղաքական կուսակցությունների, շրջանների ղեկավարների մասին է։ Ինչպես և սպասվում էր, սահմանափակումների տակ կհայտնվեն չորս հեռուստաալիքներ և երեք բանկ, այդ թվում՝ Տարածաշրջանային զարգացման համառուսաստանյան բանկը։
ԵՄ-ն ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցում և արդեն հաստատել է ութ պատժամիջոցների փաթեթ հաջորդաբար, որոնք ներառում են ինչպես անձնական, այնպես էլ ոլորտային տնտեսական սահմանափակող միջոցներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...