«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը Լոռու մարզում կկառուցի անտառային տնկիների ջերմոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը Լոռու մարզում կկառուցի անտառային տնկիների ջերմոց

20:51 15.12.2022

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, հրավիրված այլ հյուրեր։

Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 Ճապոնական յենի չափով։ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը մասնակցել է մրցույթին ու շահել դրամաշնորհ 35.515.903 դրամի /89.870 $/ չափով։

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալն անդրադարձել է կանաչ օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում անտառապատ տարածքների ավելացման կառավարության ծրագրին և հույս հայտնել, որ Կառավարության առաջնահերթությունները կիսող այս ծրագիրն ի վերջո կծառայի իր նպատակին։
Նախարարի տեղակալը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը մշտական աջակցության և մեր երկրի կայուն զարգացմանն ուղղված շարունակական ներդրումների համար։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին հույս է հայտնել, որ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի տնկիների որակը, որը չափազանց կարևոր է ծառատնկման աշխատանքների համար։ Դեսպանն իր վստահությունն է հայտնել, որ այս օժանդակությունը բարձրացնելու է տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը։
Պարոն Անտրէ Գումուշճեանը նույնպես շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այս կարևոր ներդրման համար և փաստել, որ ջերմոցի կառուցումը մեծապես կնպաստի անտառտնկման աշխատանքների առավել որակյալ և ժամանակային առումով ճշգրիտ իրականացմանը։

Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման ծրագրի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը կառուցելու է 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում գործող կազմակերպության տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600 քմ տարածքի վրա։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի անտառծածկույթը և նպաստել անտառների պահպանմանը։ Իր գործունեության 3 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 1 մլն ծառի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 315 հա տարածքում։ Քանի որ կազմակերպությունը մեծացնում է իր արտադրողականությունն ու անտառպատման ծավալները, անհրաժեշտ է ստանալ ավելի մեծ քանակով ու որակյալ տնկիներ։ Ջերմոցը հնարավորություն է տալու տարեկան աճեցնել լրացուցիչ 115,200 անտառային ծառատեսակների տնկիներ փակ արմատային համակարգով, իսկ հակակարկտային ցանցի շնորհիվ կբարելավվի տնկարանի արդյունավետությունն ու բաց արմատային համակարգով որակյալ տնկիների ստացումը, քանի որ այն տնկիները, որոնք առավելապես զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ, պաշտպանված կլինեն։

Հիշեցնենք, որ կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, 2022 թվականի ապրիլի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

12:05 18.07.2025

Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 18.07.2025

SHANTNEWS

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

11:53 18.07.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

11:46 18.07.2025

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը․ Կալլաս

ԵՄ երկրները ուրբաթ օրը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «ԵՄ-ն այսօր առավոտյան հաստատեց Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը», – գրել է նա X սոցիալական ցանցում։ ...

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

11:38 18.07.2025

Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP