Աշխարհի առաջնությունը ձախողում էր․ պատրաստ եմ հեռանալ հավաքականից․ Փաշիկ Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Աշխարհի առաջնությունը ձախողում էր․ պատրաստ եմ հեռանալ հավաքականից․ Փաշիկ Ալավերդյան

20:08 22.12.2022

«Աշխարհի առաջնությունում իմ աշխատանքը գնահատում եմ թերի․ այդ պատճառով կարող եմ թողնել ու հեռանալ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ծանրամարտի ֆեդերացիայի ժողովի ընթացքում։

Մարզիչի խոսքերով՝ տարվա ընթացքում գրանցած արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, առաջխաղացում կա, բայց աշխարհի առաջնությունում ելույթները «ձախողում» էր․

«Ի՞նչը չգոհացրեց․ ես ուզում եմ, որ իմ 10 մարզիկներն էլ դառնան չեմպիոն։ Այդ ժամանակ ես գոհ կլինեմ։ Կոլումբիան ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա է, առաջնությունից առաջ խնդրեցի հավաք կազմակերպել Ծաղկաձորում, ասացին՝ մեծ թենիսի համար դաշտեր են կառուցում, ռուսներն այստեղ են։ 1200 տեղանոց Ծաղկաձորում 12 հոգու համար տեղ չեղա՞վ։ Ծաղկաձորի բազան պետք է ծառայի հայկական սպորտին։ Ուզում եմ, որ գլխավոր մարզիչներն ազատ լինեն հավաքի ընտրության և ժամանակի առումով։ Դա գիտություն է։ Հավաքների ընթացքում մարզիկների սնունդի հարցը ևս պետք է կարգավորվի»,- ասել է Փաշիկ Ալավերդյանն ու ընդգծել, որ եթե իր առաջադրած պահանջները չբավարարվեն, ինքը կհեռանա հավաքականից։

Հավաքականի գլխավոր մարզիչն ասել է՝ Կոլումբիայում բոլոր մարզիկներն էլ կարող էին ավելի լավ արդյունքներ գրանցել, եթե նախապատրաստական այնպիսի փուլ անցնեին, ինչպիսին՝ ինքը ցանկանում էր։

Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված Աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են գյումրեցիներ Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

BACK_TO_TOP