Թրամփի նախկին օգնականը ձայնագրությամբ հաստատել է լռության դիմաց գումարի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Թրամփի նախկին օգնականը ձայնագրությամբ հաստատել է լռության դիմաց գումարի առաջարկը

08:16 17.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հրապարակել է ձայնագրություն, որը, նրա խոսքով, հաստատում է այն փաստը, որ Թրամփի ներկայացուցիչներն իրեն գումար են առաջարկել լռության դիմաց։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։

Նա հեռուստաալիքին է փոխանցել Լարա Թրամփի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Լարա Թրամփը նախագահի որդու կինն է։ Մանիգոլթ-Նյումանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է անցած դեկտեմբերին՝ Սպիտակ տնից իր հեռանալուց օրեր անց։

Ձայնագրությունում լսելի է, թե ինչպես է Լարան նախագահի նախկին օգնականին առաջարկում պաշտոն ընտրական շտաբում և պայմանագիր, որը նախատեսում է ամսական 15 հազար դոլարի աշխատավարձ։ Նախագահի նախկին օգնականը հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ նման առաջարկը համարում է իրեն լռություն հարկադրելու փորձ։ Նյումանը հրաժարվել է առաջարկից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ Կոշտա

15:23 14.08.2025

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ Կոշտա

Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է […] ...

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը

15:17 14.08.2025

Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը

Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն […] ...

Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»

15:13 14.08.2025

Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել […] ...

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը

15:12 14.08.2025

Կբարելավվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը

Գործադիրը կայացրել է որոշում, որով կբարելավվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած անձանց ընտանիքների ֆինանսական վիճակը: Որոշմամբ առաջարկվող 6,600.0 հազար դրամը կհատկացվի «1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառումից: 1011 ծրագրի 12001 Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված […] ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

15:07 14.08.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 12,600.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12002 միջոցառման շրջանակներում: Որոշման ընդունմամբ անհայտ […] ...

SHANTNEWS

15:00 14.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP