15:16 05.01.2023
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է 2022 թվականից՝ շուկայի որոշ սեգմենտների սահմանափակմամբ: Քանի որ էական բարեփոխում էր և մասնագետների վերապատարստում էր պահանջում, այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել արդեն ավարտին հասցրեցինք այս բարեփոխումների առաջին փուլը՝ 2023 թվականի փետվարի 1-ից շուկան լիարժեք իր սեգմենտներով կաշխատի: Հիմնական էությունը, կոնցեպտը մենաշնորհից մրցակցության փոխարինումն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարողին: Այսինքն՝ սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի: Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում և անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել: Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով: Հաջորդ լուրջ առաջընթացը՝ ամբողջ պլանավորումը և հաշվառումն իրականացվելու է ժամային մակարդակով, որն էականորեն կավելացնի շեղումները, այսինքն՝ նվազագույնի կհասցնի: Դա կենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն արտադրողների և սպառողների կողմից»:
ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացված մատակարարման 12 լիցենզիա: Վերջիններս ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»:
2023 թվականի փետրվարի 1-ից ազատ շուկայում կլինի արդեն մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոսը՝ 1.2 մլրդ կվ/ժ: «Չնայած այդ թիրախային ցուցանիշին, արդեն 2022 թվականին շուրջ 16 տոկոսն արդեն իսկ մտել են շուկա, քանի որ այդ պարտադիր պահանջներին զուգահեռ գործում է նաև, որ ցանկացած սպառող, որ պահին ուզի, կարող է մտնել շուկա: Հաջորդ գլոբալ բարեփոխումը կուզեի նշել, ինքնավար էլեկտրաարտադրողների վերաբերյալ բարեփոխումն է: Այստեղ նույնպես լուրջ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունեցել: Ունենք շուրջ 12 անգամ քանակի աճ: Այսինքն՝ 784 ինքնավար արտադրող ենք ունեցել 2018 թվականին, այսօր նրանց թիվը կազմում է 9500»,- նշել է ՀԾԿՀ նախագահը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիան որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ պայմանավորվել արտադրողի հետ, և գնի առումով արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դերակատարում չունի»:
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ քննարկման արդյունքներով համոզվեցիք, թե ինչպիսի կաևորագույն, խորը ինստիտուցիոնալ բարեփոխում է տեղի ունեցել: Եվ ես շատ կարևոր եմ համարում և համոզված եմ, որ այս բարեփոխումը մեծապես նպաստելու է 2023 թվականին առնվազն 7 տոկոս աճ ապահովելու մեր նախանշած թիրախի իրականացմանը»:
16:35 21.05.2025
Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...