Ճապոնիայի վարչապետը խոսել է Եվրոպայի «սարսափելի վիճակի» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+13.09 oC

Ճապոնիայի վարչապետը խոսել է Եվրոպայի «սարսափելի վիճակի» մասին

11:58 08.01.2023

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Եվրոպան հայտնվեց «սարսափելի վիճակում», քանի որ մինչ այդ նրա բարգավաճումը կառուցված էր Ռուսաստանից էժան և կայուն մատակարարումների վրա, ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան NHK հեռուստաալիքի եթերում։

«Եվրոպան տասնամյակներ շարունակ մտածել է կյանքի և արտադրության մասին՝ հիմնվելով Ռուսաստանից էներգակիրների կայուն և էժան մատակարարումների վրա: Այնուամենայնիվ, Ուկրաինայում հակամարտությունը արմատապես փոխել է Եվրոպայի ապագայի պատկերը. իրավիճակը դարձել է սարսափելի»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։

Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կախված է Մերձավոր Արևելքի մատակարարումներից, և, հետևաբար, Եվրոպայի հետ գտնվում է նմանատիպ իրավիճակում։

«Ճապոնիան, որն իր աշխարհագրական առանձնահատկություններից ելնելով, կախված է էներգառեսուրսների ներմուծումից, պետք է օգտագործի առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ վերականգնվող և միջուկային էներգիան»,- եզրափակել է վարչապետը։

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները ուժեղացրել են պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա, սակայն դա հրահրել է վառելիքի գների բարձրացում և ռեկորդային գնաճ հենց Արևմուտքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

23:59 30.05.2025

Ի՞նչ է կանաչ տնտեսությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը  ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

23:55 30.05.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

23:51 30.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետ

Միացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

23:48 30.05.2025

Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

Մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

23:46 30.05.2025

Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկ

Երևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP