08:33 18.08.2018
Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Մինսկի փողոցում` մոտ 400 քմ, հարակից հողատարածքում՝ մոտ 8000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Մուսալեռ-Երևան ավտոճանապարհին՝ 200 քմ, Աշտարակի խճուղու թիվ 50/12 հասցեի մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ մոտ 1 հա խոտածածկույթ և 6 խաղողի վազ, Նոր Արտամետ-Մրգաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 15 հա, Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 30-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին՝ «Պիկնիկ» հյուրանոցի մոտակայքում՝ մոտ 100 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 400 քմ և ջերմահարվել 10 դեկորատիվ ու 6 պտղատու ծառ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1.5 հա խոտածածկույթ, ջերմահարվել 10 և մասամբ այրվել 5 դեկորատիվ ծառ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 5 հա, Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին՝ մոտ 6 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 24 պտղատու ծառ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող տարածքին հարակից` մոտ 1 հա, Խնածախ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 30 հա, Շինուհայր գյուղի վերջնամասում՝ մոտ 20 հա, Խոտ գյուղի հարակից տարածքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 77 շենքի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, հեռուստաաշտարակի հարակից սարում՝ մոտ 4 հա, Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի մոտակայքում՝ մոտ 600 քմ, թիվ 4 հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Չափիչի 1-ին հանրակացարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, 7-րդ միկրոշրջանում՝ 200 քմ, Թեղենիք գյուղի սարում՝ մոտ 20 հա, Արամուս գյուղի Երիտասարդական 10-րդ փողոցի հարակից տարածքում՝ 6000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2000 քմ, Մարալիկ քաղաքի «Պոլոզ կոնդ» կոչվող հանդամասում՝ 30 հա խոզան և 3 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռելեի գործարանի մոտակայքում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի տարածքում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և 4 հա խաղողի այգի, Մաստարա գյուղում՝ մոտ 120 հա, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում՝ մոտ 40 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
09:50 11.08.2025
Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդին առավելություն կտա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Թրամփը թույլ տվեց Պուտինին ունենալ առաջին քայլի առավելությունը, քանի որ նրա խաղաղության ծրագիրը կլինի առաջինը բանակցային սեղանին։ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, Զելենսկին պետք […] ...
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...