15:54 06.02.2023
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության ամենադժվար հանդիպման մասին։
«Ամենադժվար հանդիպո՞ւմը․․․ Մեքսիկայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն էր։ Բացարձակապես ամեն ինչ որոշվեց այս խաղում, եթե մենք չհաղթեինք, կարող էինք ընդհանրապես դուրս չգալ խմբից։ Մենք պետք է հաղթեինք՝ անկախ ամեն ինչից: Նաև կարծում եմ, որ սա մեր հավաքականի վատագույն հանդիպումն էր Աշխարհի առաջնությունում»,- ասել է Մեսսին Urbana Play ռադիոյի եթերում։
ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ փոխհարաբերությունների մասին ԱԱ-2022-ի եզրափակչից հետո.
«Մբապեի հետ խոսել ենք խաղի, տոների, այն մասին, թե մարդիկ ինչպես էին ապրում Արգենտինայում, երբ ես արձակուրդում էի, և այն մասին, թե մեզ մոտ ինչ տոներ էին: Ոչինչ ավելի: Արդյոք դժվա՞ր է խոսել եզրափակչի մասին նրա հետ: Անգամ չեմ ցանկանում ուշադրությունը դրա վրա հրավիրել, բարձրացնել եզրափակչի թեման:
Ես ինքս ժամանակին եղել եմ հակառակ կողմում, պարտվել եմ եզրափակչում և ոչինչ չէի ցանկանում լսել այդ խաղի մասին: Բայց իրականում ես խնդիրներ չունեմ Կիլիանի հետ, այլ հակառակը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն:
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նաև խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ հստակ ասել՝ կմասնակցի՞ 2026 թվականի աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։ Այժմ արգենտինացին 35 տարեկան է։
«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, թե տարիքիս պատճառով ինձ թվում է, որ շատ դժվար կլինի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ, և քանի դեռ լավ մարզավիճակում եմ, շարունակում եմ վայելել այն։ Բայց հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ շատ հեռու է: Ես ոչինչ չեմ սպասում։ Բայց կրկնում եմ՝ տարիքից ու ժամանակից ելնելով ինձ թվում է, որ դժվար է լինելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան։ Ես շուտով կդառնամ 36 տարեկան, տեսնենք, թե ուր է գնում իմ կարիերան»,- ասել է Մեսսին արգենտինական Ole-ի Twitch ալիքի ուղիղ եթերում։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 3-ից հուլիսի 8-ը։
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...