11:22 19.08.2018
Օգոստոսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի Փիրումյաններ փողոցում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Շերամի փողոցում գտնվող «Արմենիկում» կլինիկական կենտրոնի տարածքում՝ 1500 քմ, Դավիթ Բեկի փողոցի 2-րդ թաղամասում՝ մոտ 5000 քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ և 3 դեկորատիվ ծառ, Ջրվեժ թաղամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Մառի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ և ջերմահարվել 2 ծառ, Կենտրոնական գերեզմանատանը` մոտ 100 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` մոտ 3000 քմ, Թալին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Արջի» գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Զովունի գյուղի ամառանոցներում՝ ենթակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ 25 հա, Ռոսիա փողոցի 26 հասցեում՝ 200 քմ, Կարմիր բանակայինների փողոցի վերջնամասում՝ 2500 քմ, 2-րդ միկրոշրջանում՝ Օրբելու անվան համալսարանի մոտակայքում՝ 200 քմ, Նոր Հաճնի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 88 շենքին հարակից սարում՝ մոտ 3500 քմ, Եղվարդ քաղաքի «Շահվերդի» կոչվող հանդամասում՝ մոտ 600 քմ, Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցում՝ 3000 քմ, Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Սյունիքի Մարզի Ագարակ քաղաքում՝ 6000 քմ, Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում՝ մոտ 1 հա, Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 45 հա հնձած ցորենի արտ, Տեղ գյուղի սկզբնամասում՝ մոտ 70 հա ցորենի հնձած արտ և մոտ 30 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Սարյան փողոցի վերջնամասում՝ մոտ 7 հա, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Թափ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի վերջնամասում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Խաչփառ գյուղի 11-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 5 հա, Արմավիրի մարզի Չոբանքարա գյուղում՝ մոտ 200 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...
09:05 11.08.2025
Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգԹայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...
08:55 11.08.2025
ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...