09:55 08.03.2018
«Լարսից Բագրատաշեն վերադարձող` խնձորով բեռնված ավտոմեքենաները Բագրատաշենի մաքսակետ դեռ չեն հասել», – այս մասին Shantnews-ին քիչ առաջ հաղորդեց Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը, ով Բագրատաշեն է գնացել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Օհանավան գյուղի բնակիչները երեկ կրկին փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ավելի քան 10 օր խնձորով բեռնված 23 մեքենա Լարսի անցակետում էին մնացել, քանի որ ռուսական կողմն արգելում է իր տարածք մտնել՝ փաստաթղթային որոշ խնդիրներ ունենալու պատճառով: Երեկոյան հայտնի դարձավ, որ 23 մեքենաներից 11-ին ռուսական կողմը թույլատրել է հատել սահմանը: Բագրատաշեն են վերադառնում այն 12 բեռնատարները, որոնց փաստաթղթերում Լարսի անցակետում ընթացքը շարունակելու արգելք է դրվել՝ stop կոչվող կնիքը:
Ինչպես Shantnews-ին հաղորդել է Վարդան Մանվելյանը գիշերվա ընթացքում իրենք կարողացել են պիտակներ փակցնել 2 բեռնատարի խնձորների վրա: Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնք կանգնած են եղել Բագրատաշենի անցակետում: Սպասում են, թե Լարսից եկող 12 մեքենաներին և թե այն բեռնատարներին, որոնք Երևանից Բագրատաշեն ճանապարհին են:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...