20:47 27.02.2023
Փետրվարի 27-ին Կահիրեում կայացել է հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովը, որը կազմակերպվել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջության և հնությունների նախարարության կողմից՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքերով հանդես են եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Եգիպտոսի Զբոսաշրջության կենտրոնական գրասենյակի նախագահ Մոհամեդ Սալաման։ Այնուհետև, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու Եգիպտոսի զբոսաշրջության խթանման խորհրդի պաշտոնյա Մոհամեդ Ատտան համապարփակ կերպով ներկայացրել են Հայաստանի և Եգիպտոսի զբոսաշրջային հնարավորությունները, ցուցադրվել են տեսանյութեր։
Գործարար համաժողովի ընթացքում հայ և եգիպտացի զբոսաշրջային ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկրների միջև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությունն առավել խթանելու վերաբերյալ։ Միաժամանակ, համաժողովի մասնակիցների կողմից ընդգծվել է՝ ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների գործարկման առանցքային կարևորությունը։
Տեղեկացնում ենք, որ հայկական և եգիպտական զբոսաշրջային ընկերությունների միջև առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 26-ին Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին հաջորդող օրերին հայկական պատվիրակությունն այցելելու է Կահիրեի և Ալեքսանդրիայի տեսարժան վայրեր։ Մոտ ապագայում նախատեսվում է եգիպտական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների փոխադարձ այց Հայաստան։
12:05 17.07.2025
Պատահարից հետո կիրականացվի Ողջի գետի ջրի որակի նախնական գնահատումՀուլիսի 16-ին, ժամը 21:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, բեռնատարը ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր և երկու մարտական հաշվարկ։ Տեղեկությունը սահմանված կարգով փոխանցվել է Տեղական ինքնակառավարման մարմիններին և […] ...
11:55 17.07.2025
Հայաստանի ներկայացուցիչները Գերմանիայում մասնակցում են Համաշխարհային ամառային ունիվերսիադայինԲացման հանդիսավոր արարողությամբ հուլիսի 16-ին Գերմանիայում մեկնարկել են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հայաստանը ներկայացնում է 18 մարզիկ, որոնք հանդես կգան 7 մարզաձևում։ Դուեսբուրգի Շչաունսլանդ-Ռեյսեն արենայում անցկացված բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները եղել են գեղարվեստական մարմնամարզիկ Ջուլիետա Ավետիսյանն ու թաեքվոնդիստ Սարգիս Մուրադյանը: Խաղերն անցկացվում են Գերմանիայի Ռեյն-Ռուր […] ...
11:48 17.07.2025
Արմավիրցու խուզարկությամբ 22 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հուլիսի 14-ին Եղվարդի խճուղում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 44 և 38 տարեկան երկու տղամարդու։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով 22 փաթեթ՝ ընդհանուր 55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Պարզվել է, որ նա թմրանյութը ձեռք […] ...
11:37 17.07.2025
Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվելԻրաքի Վասիթ նահանգի մայրաքաղաք Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 50 մարդ է զոհվել։ Նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ, իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Վասիթի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մահին։ «Իմ ժողովուրդ, Քութի և ամբողջ Վասիթի ժողովուրդ, մենք սգում ենք ձեզ հետ։ Մենք կորցրել ենք մոտ 50 մարդ, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների», […] ...
11:30 17.07.2025
1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին՝ ժամը 4-ին, չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Արմավիրի մարզի 53-ամյա բնակչուհին: Նա 1997 թվականի հոկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ...