Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելանում են սթրեսից և մաշկային հիվանդություններից բողոքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելանում են սթրեսից և մաշկային հիվանդություններից բողոքները

23:23 28.02.2023

Սարսափելի երկրաշարժերից փրկված Թուրքիայի հարավարևելյան շրջանների բնակիչների շրջանում ավելանում են սթրեսի և մաշկային հիվանդությունների հետ կապված բողոքները։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է Yeni Şafak թերթը։

Հաղորդվում է, որ Կահրամանմարասի տուժած տարածքում շատ մարդիկ էկզեմա ունեն:

«Կահրամանմարասի երկրաշարժից հետո, որը կոչվում է դարի աղետ, սթրեսի հետ կապված որոշ հիվանդությունների բողոքները սկսեցին աճել։ Հատկապես հաճախ մարդկանց մոտ էկզեմա է առաջանում մաշկի քորից»,- գրում է թերթը։

Մասնագետները նշում են, որ սթրեսային էկզեմա կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց և ժամանակի ընթացքում կարող է դառնալ լուրջ հիվանդություն: Միևնույն ժամանակ, նյարդային իրավիճակի ֆոնին դրա առաջացումը հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի շատ սթրես են ապրում։

Թուրքիայի Իզմիր նահանգի Ֆոչի քաղաքի նախօրեին 4,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14,5 կմ խորության վրա։ Նույն օրը Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Աղետի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 69-ը՝ վիրավորվել։

Փետրվարի սկզբին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը, իսկ Սիրիայում տարերքի զոհ է դարձել ավելի քան 5,8 հազարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP