09:45 09.03.2018
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել, իսկ Դոնալդ Թրամփը դրական պատասխան է տվել՝ ընդունելով առաջարկը: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել են Հարավային Կորեայի ներկայացուցիչները, ովքեր ԱՄՆ-ին են հանձնել առաջարկը: Նրանց խոսքով՝ Կիմ Չեն Ինը համաձայնել է դադարեցնել հրթիռային և միջուկային փորձարկումները՝ հայտարարելով, որ կողմ է ապամիջուկայնացման գաղափարին: Այս հայտարարությունը խոշոր բեկում է փոխադարձ մեղադրանքների և ռազմատենչ հայտարարությունների ֆոնին:
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...
20:15 06.05.2025
Yemenia Airways-ի երեք ինքնաթիռներ խոցվել են Իսրայելի հարվածներից․ Al ArabiyaYemenia Airways ավիաընկերության առնվազն երեք ինքնաթիռներ խոցվել են Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը։ «Ինքնաթիռներից մեկի ֆյուզելաժն ու թեւերը գրեթե ամբողջությամբ այրվել են կրակի մեջ։ Մյուս երկու ինքնաթիռների վնասների չափի մասին տեղեկություն չի […] ...
20:05 06.05.2025
Հաղթանակի դեպքում Էլինա Ավանեսյանը կարող է մրցել աշխարհի երկրորդ ռակետի հետՀռոմում մեկնակել է WTA 1000 կարգի մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը: Աշխարհի 38-րդ ռակետը մրցելու է Իտալիան ներկայացնող Էլիզաբետա Կոչարետոյի հետ: Նախկինում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթել Ավանեսյանը: Հաղթանակի դեպքում Էլինան մրցելու է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի հետ: Լեհ թենիսիստուհին մրցաշարի գործող չեմպիոնն է: Իտալիայի […] ...
19:47 06.05.2025
Հայաստանը մասնակցում է Աթենքում անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» ցուցահանդեսինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնում են նախարարությունից և նշում, որ ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ […] ...
19:36 06.05.2025
Քենի Աթքինսոնը՝ NBA-ի տարվա լավագույն մարզիչ«Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորող Քենի Աթքինսոնը կանոնավոր առաջնության արդյունքներով ճանաչվել է NBA-ի տարվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Քվեարկությունում 100 լրագրողներից 46-ը Քենիին առաջին հորիզոնականում է նշել: Աթքինսոնը «Քլիվլենդ Կավալիերսը» գլխավորել է 2024 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Արևելքի գոտին ու գրանցել 64-18 ցուցանիշը: Քենին թիմի 3-րդ մարզիչն է, որն արժանանում է […] ...