17:30 14.08.2025
Քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին.
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ ապացույցների հետազոտման վերաբերյալ որոշմանը, հանրային հարթակները և զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով սկսել են հրապարակել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից առանձին հատվածական մասեր և իրենց միակողմանի կարծիքն ու վերլուծությունները ներկայացնել այս կամ այն ապացույցի՝ գործի համար ունեցած նշանակության վերաբերյալ։
Ընդ որում, պաշտպանության կողմն, ակնհայտորեն գիտակցելով, որ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը քննարկվում և լուծվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, անտեսելով քրեադատավարական օրենքի պահանջը, հանրային հարթակները վերածել են «փոքր դատավարությունների», որտեղ առկա չեն ոչ միայն հակադիր շահեր ներկայացնող կողմեր, այլև հենց իրենք են այս կամ այն ապացույցի թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը քննարկում և վերջում էլ լուծում մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքների, արարքի հակաիրավականության, մեղադրյալների կողմից այդ արարքը կատարելու և մեղավորության ապացուցվածության վերաբերյալ հարցեր։
Տարակուսանք է առաջացնում հատկապես պաշտպան Հովհաննես Խուդոյանի անտրտունջ և աննահանջ դատավարական վարքագիծը, ով անձնվիրաբար և համառորեն այս ողջ ընթացքում փորձում է գտնել «պատերի տակ գյուլլելու և ընտանիքներին կոմպենսացիա տրամադրելու» արտահայտության վերաբերյալ Բագրատ Գալստանյանի հնչեցրած մտքի իրական թիրախներին՝ մի դեպքում դա վերագրելով «դասալիքներին», մյուս դեպքում՝ «թմրավաճառներին», «թիմակիցներին» և այդպես շարունակ։
Նախ ողջունելի է, որ ի վերջո պաշտպանության կողմն ընդունել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հենց Բագրատ Գալստանյանն է, ինչի վերաբերյալ նախկինում, թերևս պաշտպանության մարտավարության տեսանկյունից, այլ կարծիք և դիրքորոշում են ունեցել։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինապաշտ և իրավահպատակ ցանկացած անձի համար պետք է, որ անընդունելի լիներ պատերի տակ զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորման թույլատրելիության կամ դրանց քարոզի վերաբերյալ ցանկացած խոսք, առավել ևս՝ հոգևոր արժեքներ կրող հոգևորականի համար, հետևաբար այս առումով պաշտպանության կողմը կարող է նույն ջանասիրությամբ և եռանդով շարունակել զենքի գործադրմամբ անձանց կյանքից զրկելու մասին Բագրատ Գալստանյանի մտադրության հետագա թիրախների փնտրտուքը, ինչն ամենևին չի նսեմացնում քրեական վարույթով ձեռք բերված այդ փաստական տվյալների ապացուցողական նշանակությունը։
Կարծում ենք, նույն ոգևորությամբ և հետևողականությամբ պաշտպանության կողմը կարող է դարձյալ մեջբերումներ կատարել և վերլուծության ենթարկել գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով ամրագրված՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստության մասին վկայող այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերվում են բնակչությանն ահաբեկելու, նրանց շրջանում անկառավարելի վիճակ ստեղծելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներին։
Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը նման գործելաոճով փորձում է ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում և իրավացիորեն դրվել է անձանց մեղքը հաստատող ապացուցողական զանգվածում։
Ի վերջո, այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տրվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով, հետևաբար կրկին հորդորում ենք խստորեն պահպանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները, հարգանքով վերաբերվել դատավարության մասնակիցներին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և դատավարության մասնակիցների գործողություններին անդրադառնալ օրենքով սահմանված եղանակներով` դիմումների, հայտարարությունների, միջնորդությունների, բացարկների, առարկությունների կամ բողոքների միջոցով»,-ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:37 14.08.2025
Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...
18:30 14.08.2025
ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը«Հեռանկարը» հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին և խաղաղության պայմանագրին, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։ Նվազե՞լ են արդյոք անվտանգության ռիսկերը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից և ընդհանրապես ի՞նչ տվեցին Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանին և Ադրբեջանին։ «Ես կարող եմ տալ իրավական և […] ...
18:23 14.08.2025
Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...
18:07 14.08.2025
Գազայում սովից մահացածների թիվն ավելանում էԳազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...