Դեսպան Մակունցը և կոնգրեսական Սեթ Մեգըզայները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Սեթ Մեգըզայները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

11:15 02.03.2023

Ս․թ․ մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

12:35 01.05.2024

Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

Ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում՝ լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Միջադեպի կադրերը տարածել է Mtavari Arkhi հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմությունը բողոքել է, որ նախորդ օրը բողոքի ակցիայի ժամանակ հատուկ ջոկատայինները ծեծի են […] ...

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել

11:18 01.05.2024

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի մայրաքաղաքում իրավապահները երկրի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են 63 մարդու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները 63 մարդու են բերման ենթարկել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար՝ համաձայն 166 և 173 հոդվածների», – ասել է Դարախվելիձեն։ Նա նաեւ […] ...

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

11:04 01.05.2024

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց: 64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: ...

Աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի․ Նիկոլ Փաշինյան

09:12 01.05.2024

Աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք […] ...

BACK_TO_TOP