Ամերիկացի ռեփերը խոսել է Մայքլ Ջեքսոնի տարօրինակ պահվածքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

Ամերիկացի ռեփերը խոսել է Մայքլ Ջեքսոնի տարօրինակ պահվածքի մասին

08:10 17.03.2023

Ամերիկացի հիփ-հոփ կատարող և DJ DJ Quik-ը (Դեյվիդ Մարվին Բլեյք) հիշել է հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի տարօրինակ պահվածքը, հայտնում է TMZ-ը՝ All the smoke փոդքաստին հղումով։

Արտիստը պատմել է, որ փոփ արքայի հետ հանդիպել է Լոս Անջելեսի ստուդիայում։ Դա տեղի ունեցավ 1990-ականների սկզբին։ Բլեյքն այն ժամանակ աշխատում էր իր առաջին սինգլի վրա՝ Tonight:

Մի անգամ նրան զգուշացրել են Ջեքսոնի մոտալուտ այցի մասին։

Ստուդիայի աշխատակիցները պատմել են, որ հայտնին չի պատրաստվում ոչ մեկի հետ շփվել։ Այդ իսկ պատճառով բոլոր այցելուներին խնդրել են շրջվել դեպի պատը, երբ արտիստը քայլում էր միջանցքով:

«Նա չէր ուզում, որ ինչ-որ մեկը տեսնի իրեն»,- ասել է Բլեյքը։

Հիփ-հոփ արտիստի խոսքով՝ այդ պահին նա չի տեսել Ջեքսոնին, այլ լսել է նրա քայլերը։

Դիջեյը աստղին ծանոթացել է ավելի ուշ։ Բայց նույնիսկ այդ ժամանակ երգիչը լուռ անցել է նրա կողքով։

Լրատվամիջոցները բազմիցս գրել են փոփ-արքայի տարօրինակությունների մասին։ Ջեքսոնը տառապում էր բազմաթիվ ֆոբիաներից. նա հաճախ դիմակ էր կրում և վախենում էր իր դեմ մահափորձերից:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի ամռանը։ Նրա մահվան պատճառը հանգստացնող դեղամիջոցի գերդոզավորումն էր։ Երաժիշտը 50 տարեկան էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

23:19 11.08.2025

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

23:08 11.08.2025

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Փենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

22:57 11.08.2025

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

22:45 11.08.2025

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

BACK_TO_TOP