ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նախկին համակենտրոնացման ճամբարի 95-ամյա պահակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նախկին համակենտրոնացման ճամբարի 95-ամյա պահակին

16:07 21.08.2018

ԱՄՆ-ը Գերմանիա է արտաքսել նացիստական համակենտրոնացման ճամբարի 95-ամյա նախկին աշխատակից Յակով Պալիային: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Հայտնի է, որ 1943-ին Պալիան ծառայել է Լեհաստանի տարածքում գտնվող «Տրավնիկի» կոչվող տարածքում գտնվող համակենտրոնացման ճամբարում: Այդ ճամբարում սպանվել են հազարավոր մարդիկ:

1949-ին նա տեղափոխվել է ԱՄՆ՝ թաքցնելով անցյալը, իսկ 8 տարի անց ստացել է քաղաքացիություն ու շարունակել աշխատել և ապրել ԱՄՆ-ում:

Ամերիկացի քննիչները, որոնք զբաղվում են նացիստական ռեժիմի հանցագործների փնտրտուքով, առաջին անգամ Պալիայով հետաքրքրվել են 90-ականներին: 1993-ին քննիչները հանդիպել են նրա հետ: Համակենտրոնացման ճամբարի նախկին պահակը խոստովանել է, որ թաքցրել է իր անցյալը վիզա ստանալու համար, բայց միայն 2001-ին է խոստովանել, որ աշխատել  է համակենտրոնացման ճամբարում:

Երկու տարի անց նրան զրկել են քաղաքացիությունից և արտաքսելու որոշում կայացրել, սակայն այսքան ժամանակ ոչ մի երկիր չի ուզեցել օթևան տալ տղամարդուն ու նա ևս 15 տարի շարունակել է ապրել Նյու Յորքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

11:00 10.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ: ...

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

10:30 10.05.2025

Պուտինն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն Կիևը փորձում է խուսափել բանակցություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախագահ Պուտինը անում է հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը լուծելու, խաղաղ և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման հասնելու համար, սակայն ձեռքի տակ չունենալով խաղաղ և […] ...

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

10:10 10.05.2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է արդար առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ

Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ, որը արդար կլինի և՛ Պեկինի, և՛ Վաշինգտոնի համար։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք կվերադառնանք արդար համաձայնագրով՝ թե՛ Չինաստանի, թե՛ մեզ համար», – ասել է նա, երբ հարցրին այս շաբաթ Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Չինաստան խորհրդակցություններից իր […] ...

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

09:48 10.05.2025

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ

Պակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

09:40 10.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

09:25 10.05.2025

Պակիստանի ԱԳ նախարարությունը Հնդկաստանի վրա հարվածները պաշտպանական է անվանում

Պակիստանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և պատասխան հարվածներ են հասցնում Հնդկաստանի տարածքին՝ բացառապես որպես պաշտպանական միջոց։ Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ «Պակիստանի զինված ուժերը գտնվում են բարձր մարտական ​​պատրաստության մեջ՝ հաշվի առնելով վերջին տարածաշրջանային լարվածությունը։ Մեր ռազմական արձագանքը զուտ պաշտպանական էր», – նրա խոսքերն է […] ...

BACK_TO_TOP