23:53 17.03.2023
ՔՈ ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։ Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։
Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։
Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հաջորդ բացահայտումը թմրամիջոցների իրացման մասին է։ Օպերատիվ տվյալները ստացել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Նրանք պարզել են, որ Երևանում բնակվող 40-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում։ Իրավապահները նախ հայտնաբերեցին գնորդին, որի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Հայտնաբերվեց նաև իրացնողը։ Նրա խուզարկությամբ, բացի մեթամֆետամինի նմանվող զանգվածներից, հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Իրավապահները խուզարկեցին նրա փաստացի ժամանակավոր բնակության վայրը։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվեցին շուրջ 30 գրամ մեթամֆետամինի, 30 գրամից ավելի մարիխուանայի, 24 գրամից ավելի հերոինի նմանվող զանգվածներով փաթեթներ, չօգտագործված ներարկիչներ և այլ իրեր։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա տղամարդու հետ հյուրանոցային համարում ապրող անձինք ևս թմրամիջոցներ են իրացնում։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
«Անդրադառնանք նաև Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների բացահայտումներից մեկին։ Նրանք Նոր Արեշում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Էրեբունու բաժին են տարել 47-ամյա մի տղամարդու։ Իրավապահները նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Տղամարդը հայտնել է, որ հրազենը հետը բերել էր Արցախից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
13:57 21.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումըՀուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ Այնուհետև […] ...
13:50 21.07.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում (Արմավիրի մարզի, Բաղրամյան համայնք) ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը, • արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի […] ...
13:42 21.07.2025
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-ից 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
13:31 21.07.2025
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունըԵրևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...
13:20 21.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...
13:11 21.07.2025
Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդներիՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...