17:52 20.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում, կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը:
Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:
Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան կմեկնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման կազմակերպիչներ են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան):
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...
23:19 11.08.2025
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...
23:08 11.08.2025
CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելՓենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...
22:57 11.08.2025
Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարիԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
22:45 11.08.2025
Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել էԴորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...
22:35 11.08.2025
Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...