Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերին

11:50 21.03.2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի` փետրվարի 13-24-ը Միացյալ Թագավորությունում կայացած հյուրախաղերը լայնորեն լուսաբանվել են միջազգային մամուլում։
Հրապարակումներում անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, այնպես էլ հայկական կոմպոզիտորական արվեստին, մասնավորապես, Արամ Խաչատրյանին ու նրա ստեղծագործություններին։ Նկատենք, որ այս ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը լուսաբանած հեղինակավոր լրատվամիջոցների թվում է The Courier-ը: Հոդվածի հեղինակը մեծապես տպավորված էր նվագախմբի կատարումներով և ջութակահարուհի Ջենիֆեր Փայքի կողմից Խաչատրյանի Ջութակի կոնցերտի մեկնաբանմամբ։
Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած հյուրախաղերի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հարցազրույց է տվել BBC Radio Gloucestershire-ի հաղորդավար Սթիվ Քիթչենին: Ներկայացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցած ճանապարհը՝ ընդգծվել է նրա ինքնատիպ պատմությունն ու ունիկալ հնչողությունը. Սերգեյ Սմբատյանը նշել է, որ նվագախումբը կազմված է նույն սերնդի, նույն կոնսերվատորիան ավարտած, երաժշտական նույն մենթալիտետն ունեցող երաժիշտներից։ Մաեստրո Սմբատյանը նշել է, որ նվագախմբի նպատակներից է հանրահռչակել հայկական կոմպոզիտորական արվեստը, ինչը և անում են Միացյալ Թագավորությունում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերին անդրադարձել են նաև London Unattached, Planet hugill և B:music և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ։ Ուշագրավ է, որ նվագախմբի համերգներին անդրադարձել են նաև երաժշտական քննադատները՝ բարձր գնահատելով ելույթները։
Հիշեցնենք, որ Սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը կազմակերպվել էին «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ ու աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

23:19 11.08.2025

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

23:08 11.08.2025

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Փենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

22:57 11.08.2025

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

22:45 11.08.2025

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

BACK_TO_TOP