Բիլ Գեյթսը թվարկել է արհեստական բանականությունից մարդկության համար ռիսկերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Բիլ Գեյթսը թվարկել է արհեստական բանականությունից մարդկության համար ռիսկերը

23:02 22.03.2023

Microsoft տեխնոլոգիական կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, հայտարարել է, որ OpenAI ստարտափի արհեստական ինտելեկտի GPT մոդելը վերջին 50 տարվա ընթացքում տեխնոլոգիաների ոլորտում ամենահեղափոխական ձեռքբերումն է: Այս մասին նա պատմել է իր անձնական բլոգում։

Ըստ Գեյթսի՝ արհեստական բանականության հետ chatbot ծրագրային միջավայրի միջոցով հաղորդակցվելու փորձը համեմատելի էր այն պահի հետ, երբ նա առաջին անգամ տեսավ ժամանակակից գրաֆիկական աշխատասեղանի միջավայրը (GUI) 1980 թվականին:

Նա բացատրել է, որ մինչ այդ մարդիկ օգտագործում էին իրենց համակարգիչները հրամանի տողի միջոցով, և գրաֆիկական դիզայնով Windows-ը կարողացավ փոխել այդ ձևաչափը:

«Արհեստական բանականության զարգացումը նույնքան հիմնարար է, որքան միկրոպրոցեսորի, համակարգչի, ինտերնետի և բջջային հեռախոսի ստեղծումը: Դա կփոխի այն, թե ինչպես են մարդիկ աշխատում, սովորում, ճանապարհորդում, բժշկական օգնություն ստանում և շփվում միմյանց հետ», – վստահ է Գեյթսը։

Գործարարի կարծիքով՝ արհեստական բանականության շուրջ կվերակենտրոնանան ամբողջ արդյունաբերությունները, իսկ ընկերությունները կտարբերվեն նրանով, թե որքան լավ են այն օգտագործում:

Ձեռնարկատերը վստահ է, որ արեստական բանականության համատարած օգտագործումն «առաջացնում է մի շարք բարդ հարցեր աշխատուժի, իրավական համակարգի, կողմնակալության և շատ ավելին»:

Անմիջապես գործարարը հայտարարել է, որ նորարարական տեխնոլոգիաները կկարողանան փոխել բոլոր ոլորտների աշխատանքը, այդ թվում ՝ գյուղատնտեսության, կրթության և առողջապահության ոլորտները։ Այսպես, արհեստական ինտելեկտը կկարողանա զբաղվել սերմերի սելեկցիայով, պլաններ կազմել դպրոցականներին կրթելու համար և բուժաշխատողներին կազատի թղթային աշխատանքից։ Բիլ Գեյթսի կարծիքով՝ այս ամենը կարող է մեծ օգուտ բերել, սակայն մարդիկ պետք է ռացիոնալ օգտագործեն նոր հնարավորությունները։

Գործարարը հավելել է, որ տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեծանում է «արհեստական ինտելեկտով զինված» մարդկանց կողմից սպառնալիքի վտանգը: Դա թույլ չտալու համար Գեյթսը երկրների կառավարություններին խորհուրդ է տվել համագործակցել մասնավոր ընկերությունների հետ և սահմանափակումներ սահմանել նեյրոցանցերի օգտագործման վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP