ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+25.09 oC

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկում

12:43 24.03.2023

Համաձայն ՀՀ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2023 թվականի հունվարի 26-ի N 86-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2024-2026թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:

Քննարկումների ժամանակացույցը.

Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 29 մարտի 2023 թ. ժամը 11։00
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն – 30 մարտի 2023 թ. ժամը 11:00
Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր – 28 մարտի 2023 թ. ժամը 15։00
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն – 31 մարտի 2023 թ. ժամը 14։00
Սպորտ – 30 մարտի 2023 թ. ժամը 15։00
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 27-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599689 (471)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2024-2026 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2024թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ մինչև քննարկման օրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

23:28 11.08.2025

Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

23:19 11.08.2025

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

23:08 11.08.2025

CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Փենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

22:57 11.08.2025

Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

22:45 11.08.2025

Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

Դորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

BACK_TO_TOP