23:37 26.03.2023
Անի և Սիսիան համայնքներում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։
Հայտնի են ևս մի քանի բնակավայրում ընտրությունների նախնական տվյալները․
Սառնաղբյուր բնակավայր, 33/5
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 390
«Ազգ-համայնք» կուսակցություն- 54
«Իմ հզոր համայնք» կուսակցություն- 242
«Հայկական երազանք» կուսակցություն- 81
Սառնաղբյուր 33/6 բնակավայր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 326
«Ազգ-համայնք» կուսակցություն- 70
«Իմ հզոր համայնք» կուսակցություն- 300
«Հայկական երազանք» կուսակցություն- 79
Սիսիան, Անգեղակոթ բնակավայր՝ նախնական տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 437
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 43
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 29
Սիսիանի 34/1 ընտրատեղամաս՝ նախնական տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 473
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»՝ 210
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 143
21:08 25.07.2025
Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […] ...
20:59 25.07.2025
Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։ View this post on Instagram A post shared by Arman Tsarukyan (@arm_011) ...
20:51 25.07.2025
«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա […] ...
20:39 25.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ […] ...
20:18 25.07.2025
Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...