15:50 27.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել է 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: Նշվել է, որ 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն այն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով:
Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը և այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:
Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը: Առաջիկայում նախատեսվում է նաև վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:
Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհուրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակի և դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման և այլ ուղղություններով:
Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:
Քննարկման արդյունքներով՝ Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
21:18 25.07.2025
Երևանը հյուրընկալել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՀուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացվում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 16 երկրների հավաքականներ։ Այս մասին հայտնել են ԼԳՄՍ նախարարությունից: Խաղերը տեղի են ունենում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 60 հանդիպում և ավելի քան 500 մարզիկի ներգրավում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:08 25.07.2025
Հասմիկ Ավագյանն այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց։ Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է մարզադպրոցի անվանի սաներին՝ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար մարզիկներ Արման Անդրեասյանին, Վազգեն Թևանյանին և Լևիկ Միքայելյանին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը վերջերս մեդալներ են […] ...
20:59 25.07.2025
Իլյա՛, դադարի՛ր փախչել․ ուշագրավ տեսանյութ թե ինչպես է Արման Ծառուկյանը վազում սագի հետևից և պատասխանում ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ուշագրավ կերպով պատասխանում է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային։ Հայ մարզիկը տեսանյութում վազում է սագի հետևից և բացականչում. «Իլյա՛, դադարի՛ր փախչել։ Մի՛ անհանգստացիր, ես դա արագ կանեմ»։ View this post on Instagram A post shared by Arman Tsarukyan (@arm_011) ...
20:51 25.07.2025
«Գիտելիքի կամուրջ». ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 3-25-ը Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում իրականացրել է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրն այս տարի ուներ «Գիտելիքի կամուրջ» խորագիրը: Վերապատրաստման այս տարվա դասընթացներին մասնակցել է 62 ուսուցիչ՝ 10 երկրից: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հուլիսի 25-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա […] ...
20:39 25.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ […] ...
20:18 25.07.2025
Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...