20:41 31.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններին՝ գլխավորությամբ տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանի, «Մտորումների թատրոնի» դերասաններին՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, «Մտորումների թատրոնի» հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի և Գյումրու երիտասարդական թատերախմբի դերասաններին՝ գլխավորությամբ հիմնադիր և ռեժիսոր Արմեն Արշալուսյանի։
Հանդիպմանը ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագ Մկրտչյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Վարդգես Սամսոնյանը ողջունել ու շնորհավորել է թատերական արվեստի գործիչներին մարտի 27-ին նշվող մասնագիտական տոնի առիթով, մաղթել նրանց բեղմնավոր աշխատանքային և ստեղծագործական գործունեություն, խոսել Գյումրու թատերարվեստի բնագավառում գրանցվող հաջողությունների, նոր ու հետաքրքիր լուծումներով բեմադրվող ներկայացումների, հանդիսատեսի շրջանում այդ ներկայացումների հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրության և, առհասարակ, թատերարվեստի առավել զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։ Լյուդվիգ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է համայնքապետարան-թատրոն մշտական կապն ու համագործակցությունը, ապա նաև խոսել նոր ներկայացումների, առաջնախաղերի մասին։
Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը իր խոքում ևս անդրադարձել է համայնքապետարան-թատրոն մշտական կապի, համագործակցությունների, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում թատրոնում շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին, միաժամանակ ավելացրել, որ ցանկացած խնդրի դեպքում համայնքապետարանը կանգնած է թատրոնի կողքին։
Թատրոնի միջազգային օրվա առիթով, ինչպես նաև թատերական արվեստի բնագավառում արդյունավետ աշխատանքային գործունեության համար թատերական արվեստի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրերով։
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...
23:19 11.08.2025
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...
23:08 11.08.2025
CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելՓենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...
22:57 11.08.2025
Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարիԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
22:45 11.08.2025
Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել էԴորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...
22:35 11.08.2025
Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...