17:11 01.04.2023
«Սուրբ Հարության խորհրդով»․ այս խորագրով Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի կտավների ցուցահանդեսը։ Զատկական ամենասիրուն տոնին ընդառաջ վաստակավոր նկարիչը իր ստեղծագործական ինքնատիպ, գունեղ ներկապնակն է բացահայտում՝ թեմաների բովանդակային և անկրկնելի շարքով։ Մեծ Պահքի այս օրերին Աստվածաշնչյան և հոգևոր թեմաներով ստեղծագործությունների ընտրանին է, ինչպես նաև իր հարազատ քաղաքի տեսարանները։ Սամվել Լաճիկյանն իր «Սուրբ Հարության խորհրդով» խորագրի ներքո գեղարվեստական ուղերձն է հղում աշխարհին՝ փոխանցելով ոչ միայն Բարձրյալի հրաշափառ Հարության, այլև մեր ժողովրդի Վերածնության ավետիսը։
Սամվել Լաճիկյանի նկարները ստեղծվել են տարբեր տարիներին՝ 1995-ից մինչև օրս, նրա ստեղծագործությունները հիմնականում ծնվել են այն ժամանակ, երբ հեռու է եղել հայրենիքից, ընկերներից, ընտանիքից։
«Նոր էի մեկնել Միացյալ Նահանգներ, և հայրենիքից թեկուզ ժամանակավորապես հեռանալու և բոլորովին նոր աշխարհում հայտնվելու հանգամանքը մղեց ինձ նորովի անդրադառնալու մեր հոգևոր հավատի հիմքերին ու վերապրելու առեղծվածին։ Պարզապես հոգևոր հանգստության պահ էր ու էս նկարները նկարեցի և Խորհրդավոր ընթրիքով ավարտեցի էդ շրջանը։ Հետո անցա ուրիշ այլ աշխատանքների։ Հիմա էս նկարների մեջ էլ, եթե նայեք հոգևոր շրջանի նկարները կան՝ տարբեր են 2009թ․-ին նկարած, 2011-ին, էս թեմային անդրադարձա նաև 2021-2022 թթ․-ին, երբ արդեն Հայաստանաում էի, բայց այստեղ պատերազմական իրավիճակ էր, բազմաթիվ զոհեր, մի խոսքով՝ էլի ծանր հոգեվիճակ էր ու նորից անդրադարձա էս թեմային»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը։
Վերջին շրջանում Գյումրիում ցուցահանդեսները հաճախակի են, ինչը արվեստագետները կարևոր են համարում՝ նշելով, որ ծանր իրավիճակնորում փրկությունը արվեստն է։
«Ամեն մի կտավից գույների ներդաշնակություն և բարություն է ծորում, որովհետև այն կապված է հոգևոր սննդի հետ, և նայելով նրա այս կտավները, մարդ իր մեջ չարությունը կարծես կթոթափի և միայն բարությամբ կհամակերպվի։ Իսկ նկարչի համար իր ասելիքը այդպես տեղ հասցնելը ամենամեծ պարգևն է հա՛մ իր համար, հա՛մ ժողովրդի։ Մարդիկ կարող են նայել և զգալ այն, ինչը ինքը ցանկացել է արտահայտել»,- ասում է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը։
«Ես նոր ասում էի ՝Հիսուսի նկարի վրա այնքան է չարչարվել, որքան Հիսուսը ինքը չի չարչարվել, այսինքն՝ մեծ սիրով և հոգով է արել։ Երևի հոգևոր պահանջ է ունեցել, որովհետև սրբապատկեր նկարելը հենց այնպես չէ, դա քո ներսից պիտի գա, այդ պահանջը քո ներսից պիտի գա, դու հենց այնպես չես կարող վերցնել և սրբապատկեր նկարել։ Ես ինքս էլ ունեմ այդպիսի մի նկարաշարք, որ կոչվում է «Ավետումից՝ Համբարձում»․ դա էլ ես արել եմ կյանքիս մի պահին, երբ ունեցել եմ հոգևոր դժվարություններ»,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը։
Սամվել Լաճիկյանը Գյումրիում պատրաստվում է բացել ևս ցուցահանդեսը, որտեղ ներկայացնելու իր հայկական գորգերի շարքը, որտեղ նկարիչը գորգերը կերպարային է դարձրել։ Գորգաշարում իր ուրույն տեղը կունենա Գյումրիի Տիրամայրը։
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...
23:19 11.08.2025
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակում կլինիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհասնեն տարածքային փոխանակումների վերաբերյալ համաձայնությունների։ «Կլինեն որոշ փոխանակումներ։ Կլինեն որոշ տարածքային փոփոխություններ: Ես դա գիտեմ Ռուսաստանից և բոլորի հետ զրույցներից», – ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու: Խոսելով այս ենթադրաբար հնարավոր փոխանակումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք «Ուկրաինայի օգտին են»։ «Դա լավ բան […] ...
23:08 11.08.2025
CBS. Փենսիլվանիա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցելՓենսիլվանիա նահանգի Քլեյրթոն քաղաքում գտնվող U.S. Steel գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CBS News-ը: Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր վարչակազմը կապի մեջ է քաղաքային պաշտոնյաների հետ։ «Փենսիլվանիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Փենսիլվանիայի նահանգային […] ...
22:57 11.08.2025
Արցախից տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարիԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...
22:45 11.08.2025
Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել էԴորտմունդի «Բորուսիայի» տնային ստադիոնի և մարզաբազայի խոհանոցներում սանիտարական խնդիրներ են առաջացել։ Այս մասին հաղորդում է SportBild-ը: Սանիտարական տեսչությունն արձանագրել է, որ խոհանոցները չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Ակումբը 11 միլիոն եվրո է ծախսել և պահանջվող ստանդարտներին համապատասխանեցրել խոհանոցները: Այս անսպասելի ծախսերի պատճառով գերմանական ակումբի տրանսֆերային բյուջեն կրճատվել է: ...
22:35 11.08.2025
Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...