Աշխարհի առաջին ծրագրավորողը՝ «Ադա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Աշխարհի առաջին ծրագրավորողը՝ «Ադա»

20:00 15.03.2018

ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ `ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ

Ավգուստա Ադա /ծնյալ`Բայրոն/ Կինգ Լավլեյսը հրաշալի մաթեմատիկոս էր, ծրագրավորող, բանաստեղծ, ճարտարագետ, գրող, թարգմանիչ: Գիտնական, ով նաև թռչող սարք է  նախագծել՝ ստանալով «կիսաշրջազգեստով Միքելանջելո» անունը: Ադան առաջինն էր, ով հասկացավ հայտնի մաթեմատիկոս Չարլզ Բեբիջի լոգարիթմական հաշվիչ մեքենայի սկզբունքն ու նկարագրեց այն՝ մեքենայի համար կազմելով աշխարհում առաջին ծրագիրը:

ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ՝ ԴՈՒՍՏՐ, ԿԻՆ, ՄԱՅՐ

1815թ դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայում անգլիացի նշանավոր բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի ընտանիքում լույս աշխարհ եկավ մի աղջիկ, որին վիճակված էր դառնալ պատմությանը հայտնի առաջին ծրագրավորողը: Ավգուստինա Ադան Բայրոնի և նրա կնոջ՝ Աննա Իզաբելլայի (Անաբելլա) միակ դուստրն է: Հայրը առաջին ու վերջին անգամ դստերը տեսել է ծնվելուց մեկ  ամիս անց՝ կնոջը ապահարզան տալու նպատակով նրան այցի եկած ժամանակ:

Ամուսնալուծությունից հետո մաթեմատիկայով հրապուրված Ավգուստայի մայրը փոխում է աղջկա՝ Ավգուստինա անունը՝ նրան անվանակոչելով Ադա: Տնից հանում է գրականությանն ու պոեզիային առնչվող գրքերը: Աղջկան մաթեմատիկա դասավանդելու համար նա վարձում է ժամանակի անվանի մաթեմատիկոսներ Ավգուստ դը Մորգանին և Սոմմերվիլլիին: 

                                                         

ՄԱՆՈՒԿ ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍԸ 

Մանկության տարիներին  Ադան վատառողջ երեխա էր: Հիվանդության պատճառով նա ամբողջ երեք տարի գամված էր անկողնում, սակայն նույնիսկ այդ վիճակում չի ընդհատել պարապմունքները: Ադան հրաշքով կազդուրվում է, ոտքի կանգնում:

Տարիների ընթացքում Ադայի նախասիրություններն ավելանում էին: 12 տարեկանում հրապուրվում է գրականությամբ, գրում բանաստեղծություններ: Նույն տարիքում «Կիսաշրջազգեստով Միքելանջելոն» նախագծում, ապա 20 տարեկանում հավաքում է իր նախագծած թռչող սարքը:

Ադան եզակի անձնավորություն էր: Նա գեղեցիկ ու խելացի աղջիկ էր: Մաթեմատիկայի և գիտական թեմաների շուրջ քննարկումների ժամանակ գերազանցում էր նույնիսկ Քեմբրիջի եւ Օքսֆորդի ուսանողներին:

                 

ԿՈՄՍՈՒՀԻ ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍ

20 տարեկանում Ադային ամուսնացնում են 29-ամյա բարոն Ուիլյամ Կինգի հետ, որը շուտով ժառանգում է լորդ Լավլեյս տիտղոսը: Դա երջանիկ ամուսնություն էր: Զույգը երեք զավակ է ունենում: Լորդ Լավլեյսը սիրում էր կնոջը և ըմբռնումով մոտենում նրա նախասիրու­թյուն­­ներին, մաթեմատիկայի նկատմամբ նրա սիրուն: Նա դեմ չէր կնոջ գիտական ուսումնասիրություններին և հնարավորինս աջակցում էր նրան:

Ժամանակակիցների նկարագրությամբ՝ Ադա Լավլեյսը կանացի, հմայիչ, նրբագեղ էր՝ սուր մտքով: Նա կարողանում էր ըստ արժանվույն ներկայանալ բարձր հասարակությանը, սակայն ավելի մեծ պատրաստակամությամբ էր շփվում գիտնականների, փիլիսոփաների ու գրողների հետ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՂԱՎ ԱԴԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գիտության մեջ ներդնելով ընդամենը 54 էջ՝ Ադան հավերժացրեց իր անունը պատմության մեջ՝ դարձավ համակարգչային առաջին ծրագրավորողը`կանխատեսելով գիտական մի նոր ճյուղի ապագան:

Ամեն ինչ սկսվեց 1832 թվականին, երբ 17-ամյա Ադան ծանոթացավ մաթեմատիկոս և գյուտարար Չարլզ Բեբիջի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Բեբիջն արդեն ավարտել էր իր նախագծած հաշվիչ մեքենայի հաշվարկներն ու սկսել էր կառուցել աշխարհում առաջին հաշվիչ մեքենան: 

                                            

Չարլզ  Բեբիջ, Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր,
հայտնագործել
է նաև մաթեմատիկական հաշվարկներ կատարող շարժիչը  

                                                                                       Բեբիջի ստեղծած հաշվիչ առաջին մեքենան, որը տեղադրված է Լոնդոնի Գիտության թանգարանում

Բեբիջի խնդրանքով Ադան ֆրանսերենից անգլերեն է թարգմանում  հաշվիչ մեքենայի մասին նրա դասախոսության ֆրանսերեն տեքստը: Դա զուտ մեխանիկական աշխատանք էր: Ադան դրան կցում է 54 էջանոց  սեփական մեկնաբա­նու­թյունները, որոնք երեք անգամ գերազանցում են բուն տեքստը: Իր դիտարկումներից մեկում Ադան նշում է, որ սարքը կարող է ինքնուրույն հաշվարկել անհայտ գործառույթ`առանց մարդու կողմից նախնական հաշվառման: Նա նկարագրում է, թե ինչպես կարելի է սարքի կիրառման ժամանակ թվերին զուգահեռ նաև տառեր ու նշաններ կիրառել: Նա ներկայացնում է նաև աշխատանքային մի մեթոդ, երբ սարքերը կրկնում են բազմաթիվ ցուցումներ: Գործընթաց, որը նման է համակարգչային ծրագրերի կողմից կիրառվող looping-ին:  

Իր նկարագրություններում Ադան կիրառում է  այնպիսի տերմիններ, որոնք պիտի շրջանառության մեջ մտնեին շուրջ մեկ դար հետո՝ 1950-ական թվականներին: Դրանք են` «ցիկլ», «աշխատանքային բջիջ», «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր» տերմինները:

Ադան Լավլեյսին դեռևս 19-րդ դարում  կարողացել էր կանխատեսել հաշվիչ մեքենայի յուրահատկություններն ու անսահման հնարավորությունները: «Մեքենայի էությունն ու նշանակությունը կփոխվի՝ կախված այն բանից, թե ինչ տեղեկություն կներդնենք նրա մեջ: Մեքեան կկարողանա գրել երաժշտություն, նկարներ նկարել և գիտությանը ցույց կտա այնպիսի ուղիներ, որոնց մասին չենք էլ երազել»,-գրել  է նա:

Ադայի մեկնաբանություններով ու առաջարկներով հոդվածը տպագրվում է 1843-ին՝ Անգլիայի գիտական ամսագրերից մեկում: Ադան այն ստորագրում է իր անվան սկզբնատառերով՝  «ԱԱԼ» /Ավգուստա Ադա Լավլեյս/: Հենց այս աշխատանքի համար էլ Ադա Լավլեյսը համարվում է  համակարգչային առաջին ծրագրավորող:

Ադա Լավլեյսն ու  Չարլզ Բեբիջը շրջեցին աշխարհը: Բեբիջը ստեղծեց առաջին հաշվիչ մեքենան, Ադա Լավլեյսը՝ պատմության մեջ առաջին համակարգչային ծրագիրը:      

                                         

Ադան Լավլեյսը  1850-ականներին ծանր հիվանդանում է, վախճանվում երկու տարի անց՝ 1852թ. նոյեմբերի 12-ին՝ 36 տարեկան հասակում: Ճիշտ նույն տարիքում, որում և հայրը: Նրան հողարկավորում են  տոհմական գերեզմանոցում՝ հոր կողքին, ում այդպես էլ չտեսավ:

                                                

ԱԴԱ ԼԱՎԼԵՅՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

1975-ին ԱՄՆ Պաշտպանության գերատեսչության ղեկավարությունը, համընդհանուր ծրագրավորման լեզու ընտրելիս, նախագծում ընդգծված աշխատակիցների առաջարկով, ծանոթանում է Ադա Լավլեյսի գիտական աշխատությանն ու առանց վարանելու ընդունում այն և անվանում՝ «Ադա»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP